News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մի շարք չվերթներ հետաձգվել են։  NEWS.am-ին «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյան հայտնեց, որ  այս պահի դրությամբ 12 չվերթ է հետաձգվել։

Հետաձգվել են Երևանից դեպի Կապան, Վենետիկ, Աբու Դաբի, Շարժա, Դուբայ չվերթները։ Քիշնև չվերթի համար օդանավակայանից հայտնում են, որպեսզի դիմեն ավիաընկերությանը։

Հետաձգվել են նաև Մոսկվայից, Վենետիկից, Աբու Դաբիից, Շարժայից, Դուբայից, Կապանից դեպի Երևան չվերթները։

Այս պահին թռիչքուղու հատվածում աշխատանքներ են իրականացվում: 13:30 կվերականգնվի օդանավակայանի թռիչքուղու բնականոն աշխատանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ