News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ապրիլի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Մաշտոցի պողոտա թիվ 60 հասցեում քաղաքացին ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարներն ու բժիշկները հորից դուրս են բերել Երևանի բնակիչ 37-ամյա Անի Ք.-ին, ում բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը կանգնել է այդ թաքնված հորի վրա, որը իբրև թե փակած է եղել, ու փորձել է շենքում գտնվող իր տղային իր փոխանցել, այդ ժամանակ էլ ընկել ու հայտնվել է հորում։

Տպել
Ամենաշատ