News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Սահմանազատման արդյունքում սահմանը հանձնվելու է սահմանապահներին. Ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված արձանագրությանը:

«Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները կապի մեջ են իրար հետ, նրանք պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնում:

Ինչ վերաբերում է  պաշտպանության ապահովմանը, դա արդեն բոլորովին ուրիշ խնդիր է: Ես խնդրում եմ՝ սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք, բայց մեր ակնկալիքն ու ընկալումն այն է, որ մենք խաղաղության ենք գնում»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ