News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը  21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և Ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գեղակերտ գյուղի տներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետևանքով 1 հոգի դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց։

Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Գեղակերտ գյուղի բնակիչ, 62-ամյա Ն. Ալեքսանյանն է։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնում են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Ոստիկանները, մեկնելով գյուղ, պարզում են, որ Ն․ Ալեքսանյանը հիվանդանոց է տեղափոխվել  ընտանիքի անդամների ուղեկցությամբ, իսկ արդեն դեպքի վայրում՝ Թումանյան փողոցի տներից մեկում, հայտնաբերվում են արնանման հետքեր։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ նույն օրը նշված տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ն․ Ալեքսանյանի տղան, 38-ամյա Վահե Ալեքսանյանը խոհանոցային դանակով մի քանի հարվածներ է հասցնում հոր կրծքավանդակի շրջանին, ինչի հետևանքով էլ մարմնական վնասվածքներով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվում է հիվանդանոց։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին  ոստիկաններն ու քննիչները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որով հայտնում են, որ Ն․ Ալեքսանյանը, վիրահատարանում գիտակցության չգալով, մահացել է։

Մինչ դեպքի վայրում քնննչական խումբը զննություն էր կատարում Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստանում կասկածյալի հիմնական գտնվելու վայրի մասին ու մեկնելով ենթադրյալ վայր՝ հարևան գյուղ, այնտեղ փնտրողական աշխատանքների արդյունքում հայտնաբերում ու վնասազերծում են նրան և տեղափոխում Ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կասկածյալը ոստիկանության Վաղարշապատի բաժնից ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ