News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Գաղտնիք չէ, որ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողեցին ծառերի փոփոխման գործընթացը։ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը եւ քաղաքային իշխանությունը մտադիր էին առնվազն 2500 ծառ տնկել, որոնցից 150-ը՝ սակուրա։ Մինչդեռ քաղաքի պլանավորման մասնագետներ, ուրբանիստներ, գիտնականներ պնդում են, որ ծառահատման համատարած այս գործողություններն արվում են մասնագիտական ոչ լուրջ հիմնավորումներով. ահազանգում են անգամ Երեւանին սպասվելիք էկոլոգիական մոտալուտ աղետի մասին»։

Մի խումբ ակտիվիստների բողոքի ակցիայից հետո Երեւանում ընդհատվեցին սղոցի եւ ծանր տեխնիկայի ձայները. ծառերն առժամանակ չեն հատվելու։

Ընդհատումից հետո ՀՈԱԿ-ը հայտարարեց, որ ծառերի «օրենքով սպանդի» արդյունքում փոփոխվել է 350-400 ծառ, այսինքն՝ նախատեսված ծրագրի գրեթե 12%-ը։ Կարճ ասած՝ ձախողումը ձախողման հետեւից։

Այսպիսով՝ ներկայացնենք, թե փոփոխման համար նախատեսված ծառերը որքան արժեն՝ ըստ ՀՈԱԿ-ի կնքած պայմանագրերի։

Ըստ այդմ, նախատեսվում էր ծառերը փոփոխել ալբիցիաներով, գիհի վիրգինյաններով (օճառածառեր), սակուրաներով եւ հուդայածառերով։

Ուսումնասիրելով «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գնումները՝ հասկանում ենք, որ բացի այս ծառատեսակներից գնվել են նաեւ այլ ծառատեսակներ, օրինակ՝ ճապոնական բալենի, ճապոնական սոֆորա, ամառային կաղնի, սովորական կատալպա, սոսի՝ արեւելյան։ Այս բոլոր ծառերի գնման պայմանագրի արժեքը կազմել է 82 մլն 168 հազար դրամ։ Նշված պայմանագրով գնվել է 1080 ծառ։

Հարցական է մնում այն, թե որտե՞ղ եւ ինչպե՞ս են պահվում մնացած ծառերը եւ հետագայում ի՞նչ ճակատագրի են արժանացել։

Ստացվում է, որ քաղաքապետարանի եւ նրա ենթակայության տակ գտնվող ՀՈԱԿ-ի թեթեւ ձեռքով հատվեցին Երեւան քաղաքի պատմամշակութային ժառանգություն հանդիսացող դարավոր ծառերը, որոնք, ըստ գիտնականների, ճակատագրական կլինեն Երեւանի համար։

Քաղաքապետարանը գնել է նաեւ 15 հազար թուփ՝ ճապկի՝ սպիտակ, 4 մլն 156 հազար դրամ արժողությամբ։ Մյուս պայմանագրով գնվել է կիպրոս՝ սովորական եւ լեռնային լոճի թփերի տեսակներ 25 հազար 30 հատ, որոնց արժեքը կազմել է 6 մլն 919 հազար դրամ։ Ձեռք է բերվել 14 հազար վարդ՝ 9 մլն 478 հազար դրամ արժողությամբ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր…  
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
Նա կոչ արեց խաղաղության հասնել այնպես, որ Կիրանցի բնակիչը այս պրոցեսից…
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
Առավոտյան մոտեցա ոստիկաններին, խնդրեցի ճանապարհը բացել, որ կողքի գյուղերի ժողովուրդը ստիպված չլինեն այդքան ժամանակ ծախսել ու շրջանցել, ասացին վաղը կբացվի ճանապարհը...
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Ոստիկանական ուժերը, սակայն, շարունակում են փակ պահել գյուղի երկու մուտքերը` Սարիգյուղի և Բաղանիսի կողմից...
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանը վերաբերող...
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
Երեկ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի...
Ամենաշատ