Որոշել է օտարերկրացիներին արգելել տաքսու վարորդ աշխատել: Որոշումն ուժի մեջ կմտնի այս տարվա գարնան վերջին և կտարածվի Կամչատկայում արտոնագրերով աշխատող օտարերկրացիների վրա։ Դրա մասին սոցցանցերում նշել է Կամչատկայի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը։
Նա ափսոսանք է հայտնել, որ տարածաշրջանում տարբեր հանցագործություններ կատարող անօրինական ներգաղթյալները հաճախ են աշխատանքի ընդունվում որպես տաքսու վարորդ։ Կամչատկայի երկրամասի նահանգապետի համոզմամբ՝ ձեռնարկված միջոցը և առհասարակ միգրացիոն քաղաքականության խստացումն ավելի անվտանգ կդարձնեն մարդատար տաքսիներով ուղևորափոխադրումների ոլորտի շուկան: