News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Երեւանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում 2022 թվականի օգոստոսի 25-ին մահացած 20-ամյա ծննդկան Մերի Գրիգորյանի ծնողները դստեր մահվան գործով մեղադրյալի կարգավիճակ ստացած բժիշկները շարունակում են աշխատել, ինչը մահացածի ծնողների դժգոհության առիթ է դարձել։

NEWS.am-ի հետ զրույցում մահացած ծննդկանի մայրը՝ Լիանա Ավետիսյանը, պատմում է, որ բժիշկների ամփութության հետևանքով է դուստրը մահացել։

Ընտանիքը փորձաքննության արդյունքներին սպասել է մեկ տարուց ավելի, և այժմ դրանք հայտնի են․ «Նրանց տված սխալ ախտորոշման հետևանքով է, դա  փորձաքննության արդյունքներն էլ են ասում։ Աղջիկս լրիվ անտեր է եղել հիվանդանոցում, անուշադրության մատնված, 2 օր տանջել են, որից հետո մահացել է պտուղը, չեն կանչել գլխավոր բժշկին, չեն արել կեսարյան հատում, բայց ոչինչ չի արվել»։

Մայրը հարց է ուղղում Առողջապահության նախարարին․ «Երբևէ այցելե՞լ եք Վանաձորի ԲԿ, այդ բժիշկները վերապատրաստում անցնո՞ւմ են։ Ցավն այն է, որ այդ բժիշկները մինչև հիմա աշխատում են, պետական գումար են ստանում։ Ես խնդրում եմ, որ հսկողություն լինի։ Այդպիսի բժիշկները, որոնք մեղքով մահ է գրանցվում, ինչպե՞ս են բժշկական կենտրոն մտնում»։

Լիանա Ավետիսյանը հայտնեց, որ գործի նախաքննությունը մոտենում է ավարտին, շուտով գործը կմտնի դատարան․ «Ես խնդրում եմ, որ գործով օբյեկտիվ քննություն ընթանա»։

Հիշեցնենք, որ 20-ամյա ծննդկանի  պտղի մահն արձանագրվել է «Վանաձոր» բժշկական կենտրոնում, ինչից հետո ծայրահեղ ծանր՝ հոգեվարքային վիճակում կնոջը տեղափոխել են հիվանդանոց։ Ճանապարհին վիճակն ավելի է բարդացել՝ արձանագրվել է պերիֆերիկ անոթազարկի բացակայություն եւ գիտակցության կորուստ։ Ծննդկանին անգիտակից վիճակում հասցրել են Հանրապետականի վերակենդանացման բաժանմունք, որտեղ արձանագրվել է նրա մահը։ Վանաձորի բժշկական կենտրոնը, սակայն, հերքել է Հանրապետական ինստիտուտի այն հայտարարությունը, թե հղին ծայրահեղ ծանր վիճակում է տեղափոխվել: Բժշկական կենտրոնը իր պարզաբանման մեջ նշել է, որ հղին իրենց մոտ է ընդունվել օգոստոսի 22-ին՝ ուժեղ ցավերով: Նրա մոտ հաստատվել է աջակողմյան լումբոիշալգիա: Օգոստոսի 24-ին նկատվել են ցավեր կրծքավանդակի շրջանում, քանի որ «Վանաձորի» ԲԿ-ում MRT չի իրականացվում, կապ են հաստատել Հանրապետական ինստիտուտի հետ, պայմանավորվել են ծննդկանին տեղափոխել այնտեղ։ Սակայն, հանրապետականից ավելի ուշ  առաջարկել են տեղափոխումը հետաձգել մեկ օրով:

Ծննդկանի մահվան դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝  բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու հոդվածով։

Մանրամասները՝ տեսանյութում։

«Պտուղը գիշերը մահացել է ու այդպես մնացել մինչեւ առավոտ». մայրը ծննդկանի մահվան մեջ մեղադրում է Վանաձորի բժիշկներին

Տպել
Ամենաշատ