News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Արևմուտքը Հայաստանի առջև Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը կամ երկրում ռուսական ռազմական ներկայության վերացումը որպես հրատապ խնդիր չի դնում, սակայն ռուսական բազան երկարաժամկետ հեռանկարում կարող է խոչընդոտել Արևմուտքի և Հայաստանի միջև գործընթացներին։ Այս մասին «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ամերիկյան Stratfor (RANE) հետախուզական և վերլուծական կենտրոնի վերլուծաբան Մեթյու Օրրը։

«Միացյալ Նահանգները Հայաստանին չի տրամադրի այն պայմանները, որոնք այժմ տրամադրում է Վրաստանին, եթե Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազա լինի։ Առայժմ մենք խոսում ենք փոքր նախագծերի մասին, իսկ արևմտյան առաջնորդները կենտրոնացած են հիմք ստեղծելու, տեսնելու՝ ինչպես կզարգանան իրադարձությունները: Եթե ​​2-3 տարի հետո իրավիճակը փոխվի, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում, ապա այդ հարցն ավելի արդիական կդառնա։

Միևնույն ժամանակ, ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ն որևէ պատճառ է տեսնում, թե ինչու Հայաստանի հետ իր պարտավորությունները և պայմանավորվածությունները պետք է զիջեն Վրաստանի հետ պայմանավորվածություններին։

ԱՄՆ-ում հարց են տալիս՝ ինչո՞ւ մոտավորապես նույն կերպ չսկսել աջակցել Հայաստանին։

Ինչ վերաբերում է իրադարձությունների այս զարգացմանը Թուրքիայի և Ադրբեջանի արձագանքին, ապա մենք ստիպված կլինենք նրանց հանգստացնել և ասել, որ դա նրանց ոչ մի կերպ չի սպառնում, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ ԱՄՆ-ն երկար տարիներ արդյունավետ հարաբերություններ է ունեցել Ադրբեջանի հետ»,- նշեց փորձագետը։

Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ։

«Այս առումով Արևմուտքի համար աշխարհում ավելի առաջնահերթ տարածաշրջաններ կան: Բայց Արեւմուտքը չէր ցանկանում, որ տարածաշրջանի երկրները կորցնեն իրենց ինքնիշխանությունը։ Արևմուտքը շահագրգռված է Ղազախստանով, Կասպից ծովով և Հարավային Կովկասով, այսպես կոչված, Միջին միջանցքով, որը շրջանցում է Ռուսաստանը։

Այս առումով ցանկություն կա ապահովելու, որ Ռուսաստանը կրի Ուկրաինա ներխուժելու իր որոշման ռազմավարական ծախսերը։ Այս առումով Հարավային Կովկասը կարևոր տարածաշրջան է»,- հավելեց Մեթյու Օրրը:

Նա կարծում է, որ Հայաստանի ղեկավարության ներկայիս պլանը («Խաղաղության խաչմերուկ»- խմբ.) շատ կարևոր է և պետք է առաջ մղվի Արևմուտքում։

«Հայաստանի ղեկավարությունը պետք է մեծ ուշադրություն դարձնի դրան։ Մրցակցությունը մեծ է, բայց Հայաստանը լավ շանսեր ունի»,- եզրափակեց փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ