Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, ով մտել էր Փարիզում Իրանի հյուպատոսություն և պայթեցնելու սպառնալիք հնչեցնել։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները։