News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Հայ-վրացական հարաբերություններում բավականին խորքային փոփոխություններ են տեղի ունեցել, միևնույն ժամանակ ռազմավարական գործընկերության համատեքստում դեռ շատ անելիք կա։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն» խորագրով համաժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

«Իմ կարծիքով` վերջին տարիներին այս երկրների միջև հարաբերություններում բավականին խորքային փոփոխություններ են տեղի ունեցել, տրանսֆորմացիա են ապրել։ Նախկինում Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններն առավելապես կառուցվում էին միմյանց չվնասելու սկզբունքով, իսկ այսօր տեղափոխվել ենք մի փուլ, որտեղ երկու երկի կառավարություններն էլ քաղաքական կամք ունեն միմյանց օգնելու և միասին ճանապարհ անցնելու։ Հայաստանի և Վրաստանի միջև առկա հարաբերություններին պետք է միս ու արյուն տալ։ Դրանք այժմ շատ բարձր մակարդակում են»,- նշեց Կոստանյանը։

Միևնույն ժամանակ նա ընդգծեց նաև, որ տնտեսական հարաբերություններն ու մարդկանց միջև կոնտակտները շատ ավելի ցածր մակարդակի վրա են։ Փոխարտգործնախարարի խոսքով` նմանատիպ հարաբերությունները չեն համապատասխանում ռազմավարական գործընկերության մակարդակին։ Ըստ Կոստանյանի` դեռ բավականին շատ անելիք կա, որպեսզի հնարավոր լինի բոլոր ուղղություններով զարգացնել Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները։

Փոխնախարարը շեշտեց` փորձագիտական հանրությունը պետք է ամեն բան անի, որպեսզի երկու երկի կառավարություններին էլ օգնի զարգացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստան-Վրաստան հարաբերություններն ակտիվանում են բոլոր մակարդակներով. Ռուբինյանը՝ Վրաստանից պատվիրակությանը
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական...
Սահմանազատման գործընթացը երկկողմ օրակարգի առաջնահերթություն է. Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Վրաստանի միջև
Կողմերը վերահաստատել են, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա առանձնահատուկ հարաբերությունները և Ռազմավարական գործընկերությունը...
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ