News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։

Աբու-Դաբի-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում հատել է «Կանաչ» ուղու մուտքի գիծը, որը համարվում է մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված հայտարարություն։

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալով`  «Կանաչ ուղի» մաքսային հսկողության գոտու ելքի գիծը հատելուց հետո, Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային հսկողություն իրականացնող մաքսային ծառայողները,  ՊԵԿ ներքին անվտանգության վարչության և  Մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի մաքսային ծառայողների հետ համատեղ քաղաքացուն ուղեկցել են «Կարմիր ուղի» մաքսային հսկողության գոտի: Տվյալ քաղաքացին ենթարկվել է մաքսային հսկողության․ արդյունքում նրա ուղեբեռից հայտնաբերվել է 40 «Аpple» մոդելի բջջային հեռախոս։

Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության և  Մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի մաքսային ծառայողների կողմից կազմվել է մաքսային զննման ակտ և մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածով։

Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել են  ՊԵԿ Իրավաբանական վարչություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ձորակապում ընկերությունը խախտել է ընդերքի օգտագործման պահանջները. Նա շահագործել է նաեւ հարակից տարածքները
Անիի քրեական հետախույզները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ...
38-ամյա Անդրանիկը կողոպուտի, խուլիգանության և գողության մեղադրանքով հետախուզվում էր Կալուգայի իրավապահների կողմից
ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած…
Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղել. պարեկները դեպքի վայրը որոնել են 1 ժամից ավելի
Այսօր՝ ապրիլի 29-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել...
 Հնդկաստանում առնվազն ինը մարդ է զոհվել ավտովթարի հետևանքով
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։ Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը կարող էր լինել ֆուրգոնի...
Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվող 25-ամյա Սեմյոնին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում
Նա 2022 թ. նոյեմբերի 2-ից ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից…
Վարչական տույժ՝ անձնական տվյալներ մշակող 8 կազմակերպության նկատմամբ. հարուցվել է 10-ից ավելի վարույթ
Գործակալությունն անձնական տվյալներ մշակողներին հորդորում է խստորեն…
Ամենաշատ