News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

«Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության չորս ենթադրյալ հեղինակներն այժմ գտնվում են Լեֆորտովոյի քննչական մեկուսարանում՝ մենախցում, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻՀ) անդամ Եվա Մերկաչևան։

«Նրանք բոլորը գտնվում են Լեֆորտովոյում, դա բացարձակապես հաստատ է: Նրանք պահվում են մենախցում և այժմ կարանտինում են»,- ասել է Մերկաչևան։

Նրա խոսքով, վիրավոր ահաբեկչի հետ կապված այժմ հարցեր կան՝ նրան նախնական կալանքի տակ են տեղափոխել նախ պատգարակով, իսկ հետո՝ անվասայլակով։

«Լեֆորտովոյի քննչական մեկուսարանում կա բուժմաս, այն բավականին լավն է և կահավորված է... Եթե հանկարծ հիվանդանա, բժիշկները հասկանան, որ չեն կարողանում գլուխ հանել, ապա հսկողության տակ նրան կտեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց»,- նշել է նա:

Մերկաչևայի խոսքով՝ փաստաբանները Լեֆորտովոյում այցելել են մեղադրյալներին։

«Սկզբում բոլորը կլինեն մեկուսարանում, իսկ հետո նրանք խցակիցներ կունենան: Լեֆորտովոյում խցերը նախատեսված են երկու հոգու համար։ Կան միայն մի քանի խցեր, որոնք նախատեսված են չորս անձի համար: Նրանց, ամենայն հավանականությամբ, կտեղավորեն երկու հոգու համար նախատեսված փոքրիկ խցում: Նրանց չի կարելի միասին պահել, քանի որ դա օրենքով արգելված է, նրանք հանցակից են»,- ընդգծել է Մարդու իրավունքների խորհրդի անդամը։

Ահաբեկչության չորս ենթադրյալ հեղինակները ձերբակալվել են մարտի 23-ին Բրյանսկի շրջանում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ նրանք փորձել են փախչել և շարժվել են դեպի Ուկրաինա, որտեղ ուկրաինական կողմից իրենց համար «պատուհան» են պատրաստել սահմանը հատելու համար։ Մոսկվայի դատարանը նրանց ձերբակալել է, նրանք են՝ Դալերջոն Միրզոևը, Մուրոդալի Ռաչաբալիզոդան, Ֆարիդուն Շամսիդինը և Մուհամմադսոբիր Ֆայզովը, նրանց մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կազմում մահապարտ ահաբեկչություն կատարելու մեջ (205-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետ. Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգիրք):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրովը բողոքի նոտայից հետո զրուցել է Տաջիկստանի ԱԳՆ ղեկավարի հետ
«Crocus City Hall-ում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները դարձել են մեզ մոտ ժամանած օտարերկրյա քաղաքացիների ավելի մանրակրկիտ ստուգումների հիմնական պատճառը...
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
Նախարարների հայտարարության մեջ նշվում է, որ G7-ի երկրները կտրականապես մերժում են ուկրաինական կողմին ահաբեկչության մեջ մեղադրելու՝ ՌԴ իշխանությունների անհիմն փորձերը...
ԱՊՀ երկրների արտգործնախարարները մեկ րոպե լռությամբ հարգել են «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը
Բացի ռուսներից, այս սարսափելի հանցագործության զոհերի և զոհերի թվում կան Համագործակցության բազմաթիվ երկրների քաղաքացիներ...
«Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվողները նշել են համակարգողի անունը
Հայտնի է ահաբեկչության համակարգողի անունը...
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Crocus»-ում հրդեհային անվտանգության խախտումների առնչությամբ
Իրավապահ մարմինները պարզաբանել են, որ գործը կապված է «Crocus City Hall»-ում հրդեհային անվտանգության պահանջների հնարավոր խախտումների հետ․․․
Ռուսաստանում ձերբակալել են «Կրոկուսի» ահաբեկչության գործով 11-րդ ֆիգուրանտին
Ձերբակալվել է 11-րդ ֆիգուրանտը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ