News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ՄիԳ-31 կործանիչը օդ է բարձրացվել  Ռուսաստանի սահմանի մոտ հայտնաբերված ամերիկյան ռմբակոծիչների պատճառով, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Հաղորդագրության համաձայն, մարտի 24-ին Բարենցի ծովի վրայի ռուսական օդային տարածքի վերահսկման համակարգերը ՌԴ պետական ​​սահմանին մոտեցող խմբակային օդային թիրախ են հայտնաբերել։

Օդային թիրախը հայտնաբերելու և Ռուսաստանի Դաշնության պետական ​​սահմանի խախտումը կանխելու նպատակով օդ է բարձրացվել ՀՕՊ հերթապահ զորքերի ՄիԳ-31 կործանիչը։

«Ռուսաստանյան կործանիչի անձնակազմը հայտնաբերել է, որ օդային թիրախը ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-1B ռազմավարական ռմբակոծիչներն են:

ՄիԳ-31-ի  մոտենալուն պես ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչները փոխել են թռիչքի ուղղությունը՝ հեռանալով Ռուսաստանի Դաշնության պետական ​​սահմանից։

Ռուսական ինքնաթիռը բարեհաջող վերադարձել է  օդանավակայան, ՌԴ պետական ​​սահմանի խախտում չի եղել։

Ռուսական կործանիչի թռիչքն իրականացվել է չեզոք ջրերի վրայով օդային տարածքի օգտագործման միջազգային կանոնների համաձայն՝ անվտանգության միջոցների պահպանմամբ»,- նշվում է զեկույցում։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ