News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 29
Տեսնել լրահոսը

Մարտի 24-ին, ժամը 09։28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշավան գյուղի մոտակայքում կան արգելափակված և խցանված ավտոմեքենաներ։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Կարբի-Ուշի ավտոճանապարհին նկատել են ՃՏՊ․ բախվել են «Opel» (վարորդ՝ Դ․ Գ․, ծնված 1992 թ․) և «VAZ» (վարորդ՝ Ն․ Հ․, ծնված 1991 թ․)  մակնիշների ավտոմեքենաները, տուժածներ չկան։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իսկ Արտաշավան գյուղի մոտակայքում օգնություն են ցուցաբերել մոտ 300 տրանսպորտային միջոցի (որից 30-ը՝ բեռնատար)։

Տպել
Ամենաշատ