News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կիրակի Սենեգալում մեկնարկել են նախագահական ընտրությունները, տեղեկացրել է CNN-ը։

Երկրի հեռացող նախագահ Մակի Սալը, որի երկրորդ եւ վերջին ժամկետը սպառվում է ապրիլի 2-ին, խոստացել է խաղաղ հանձնել լիազորություններն ընտրվող նախագահին այն բանից հետո, երբ երկրի բարձրագույն դատարանը չեղարկել է ընտրությունները 10 ամսով հետաձգելու նրա փորձերը, որոնք նախապես նշանակված էին փետրվարի 24-ին։

Ընտրություններին մասնակցում են բազմաթիվ թեկնածուներ, բայց երկու հարկային տեսուչներ, որոնցից մեկը ներկայացնում է կառավարությունը, մյուսը՝ հիմնական ընդդիմադիր կոալիցիան, համարվում են Սենեգալի նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդները։

Դակարցի քաղաքագետ Մամադու Տիորը կանխատեսում է մրցակցություն կառավարող կոալիցիայի թեկնածու Ամադու Բայի եւ Բասիրու Դիոմայե Ֆեյի միջեւ, որը կփոխարինի ընդդիմության հայտնի առաջնորդ Ուսման Սոնկոյին, որին թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին այն բանից հետո, երբ Սենեգալի գերագույն դատարանը հունվարի սկզբին հաստատել է նրա դատավճիռը անվանարկման գործով։

62-ամյա Բան, որը նախկին հարկային տեսուչ է եւ ֆինանսների նախկին նախարարը, մարտին թողել է երկրի վարչապետի պաշտոնը, որպեսզի սկսի նախագահի պաշտոնի համար քարոզարշավը, այդ ժամանակ մինչեւ քվեարկությունը մնացել էր երեք շաբաթից էլ քիչ ժամանակ։

44-ամյա Ֆեյը, որը նույնպես նախկին հարկային տեսուչ է եւ նախկին քաղբանտարկյալ ու բանտում էր անցած տարվա ապրիլից՝ մինչեւ անցած հինգշաբթի ազատ արձակվելը, մեկ շաբաթից մի փոքր ավելի է քարոզարշավում։

Ընտրություններում հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի ձայների ավելի քան 50 տոկոսը։ Եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների բացարձակ մեծամասնություն քվեարկության առաջին փուլում, երկու շաբաթ հետո կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը։ Ընտրական մարմնի տվյալներով՝ Սենեգալի 18 մլն բնակիչներից ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է յոթ միլիոնից մի փոքր ավելի մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ