News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երուսաղեմի հայերը վախենում են, որ իրենց փոքր, բայց սերտ համայնքը չի գոյատևի, եթե կորցնեն Հայկական թաղամասի Կովերի այգին: Այստեղ շատ հայեր են ապրում, որոնք այստեղ են տեղափոխվել 100 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանությունից հետո։ Այս մասին գրում է Al Jazeera-ն։

Տեղեկանալով, որ վերաբնակիչները վերադարձել են Հայկական թաղամաս իր տան մոտի տարածքը բուլդոզերով մաքրելու համար, 80-ամյա պրոֆեսիոնալ լուսանկարիչ Կարո Նալբանդյանը միացել է Կովերի այգի տարածքի ակցիային։ «Մենք չենք հեռանա»,- ասել է Նալբանդյանը։

Հոկտեմբերի 26-ին Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի Պատրիարքարանը հայտարարել էր, որ չեղարկում է 2021 թվականի  գաղտնի պայմանագիրը անշարժ գույքի ընկերության հետ, որը ենթադրաբար կապված է վերաբնակների շահերի հետ:

Այնուհետև Xana Gardens ընկերության ներկայացուցիչները կապալառուներ, զինված վերաբնակիչներ և բուլդոզերներ է ուղարկել զավթելու հողը, որը ներառում է նաև հայկական եկեղեցու ունեցվածքը, ինչպես նաև Նալբանդյանի և չորս այլ ընտանիքների տները:

Հայկական թաղամասում կենտրոնացած է 1600-ամյա պատմություն ունեցող հայ համայնքը։

Այս հայկական համայնքի` աշխարհի ամենահին հայկական սփյուռքի բնակչությունը մեկ դար առաջ մոտավորապես 27 000 էր, սակայն  նվազել է մինչև 1000-ի:

Գործարքի պայմաններով Նալբանդյանների ընտանիքը վտանգված է կորցնելու այն տունը, որտեղ ապրում է 1969 թվականից։

Կարոյի կինը՝ Հռութը, որի ընտանիքը դեռ 8-9-րդ դարերում ապրել է Երուսաղեմում, ասել է. «Ուր էլ գնանք, թվում է, թե Հայաստանում ենք»։

Կարոն իր հերթին նշել է. «Մեր գեղեցիկ հայկական թաղամասը նման չէ մյուսներին։ Մենք պետք է պաշտպանենք այն»։

Հայերը գիշերում են Այգու տարածքում, իսկ համայնքի մյուս անդամները նրանց բերում են սնունդ, թեյ և վրաններ՝ շուրջօրյա հերթապահության համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ