News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման ղեկավար Ուսամա բեն Լադենը հարձակումներ էր ծրագրել ԱՄՆ-ի վրա 2001թ. սեպտեմբերի 11-ի 10-րդ տարելիցին: Այդ մասին հայտնում է Wall Street Journal թերթի կայքը` վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներին: Տեղեկությունները հայտնի են դարձել բեն Լադենի թաքստոցի վրա հատուկ ջոկատի կատարած հարձակման շնորհիվ, հաղորդում է rosbalt.ru-ն:

Բեն Լադենի ոչնչացումից հետո, լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ «Ալ-Քաիդան» նոր ահաբեկչություններ էր պատրաստում ԱՄՆ-ում, եւ թիրախներից մեկը երկաթուղիներն են:

Բեն Լադենը քննարկել էր գործողությունների իրականացման պլանը Աթթիա աբդ ալ-Ռհամանի հետ, ով պետք է կատարեր ահաբեկչությունը, բայց նա չէր համաձայնել առաջարկներին: Ծրագրերը եղել են միայն քննարկման մակարդակում:

Նշենք, որ «Թիվ մեկ ահաբեկչին» սպանել էին մայիսի 2-ին Պակիստանի Աբոտաբադ քաղաքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ