News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա հունվար-ապրիլին Թուրքիան, ընդհանուր առմամբ, 92 մլն դոլարի սպառազինություն է արտահանել:

Այս մասին հաղորդում է ANS Press-ը` վկայակոչելով թուրքական Zaman-ին: Նշված ժամանակահատվածում այդ առաքումների մեծ մասը բաժին է ընկնում Ադրբեջանին եւ Սաուդյան Արաբիային:

Այսպիսով, Ադրբեջանը Թուրքիայից գնել է 20 մլն դոլարի, Սաուդյան Արաբիան` 20 մլն-ից  փոքր-ինչ ավելի,  ԱՄՆ-ն` 10 մլն դոլարի սպառազինություն: Մնացած մասը ձեռք են բերել  Լիբանանը, Ռուսաստանը, Բելգիան, Պակիստանը, Իտալիան, ԱՄԷ-ն եւ Պորտուգալիան:

Ադրբեջանական կայքը հաղորդում է, որ Բաքուն ընթացիկ տարում մտադիր է զենքի ձեռք բերման վրա ծախսել 1,35 մլրդ դոլար:

Հիշեցնենք, որ 2010 թ. Ադրբեջանի պաշտպանության նախարար Վեջի Քենուլը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված ռազմական օգնությունը գերազանցել է 200 մլն դոլարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ