News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է կարգավորվել միայն փոխզիջման միջոցով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Մոսկովսկիե նովոստի» պարբերականին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, այս տարիներին կողմերը փորձել են փոխզիջում գտնել: «Բայց կա կարմիր գիծ. Լեռնային Ղարաբաղի ժողվուրդը պետք է ինքը տնօրինի իր ճակատագիրը, իր պատմական հայրենիքում անվտանգ զարգանալու բոլոր հնարավորություններն ունենա»,- նկատել է նախագահն ու հիշեցրել, որ հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Այդ կապակցությամբ Սարգսյանը նկատել է, որ այդ հարցում մեծ ջանքեր է գործադրում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ինչի համար «մենք նրան երախտապարտ ենք»: «Հենց Մինսկի խումբն է առաջարկել փաստաթուղթը, որը մենք պայմանականորեն անվանում ենք Մադրիդյան սկզբունքները: Այն ենթադրում է հարցի լուծում երեք սկզբունքների հիման վրա` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Այդ փաստաթուղթը հիմնականում հնարավորություն է տալիս շարունակել բանակցությունները եւ սկսել մեծ խաղաղ համաձայնագրի մշակումը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, ադրբեջանցիները «յուրօրինակ» կերպով են հասկանում այդ սկզբունքները: «Մենք հստակ հասկանում ենք, թե ինչ են նշանակում այդ երեք սկզբունքները: Ադրբեջանցիները երկար մտորումներից հետո նույնպես «այո» ասացին, բայց, չգիտես ինչու, իրենց հայեցողությամբ են ընկալում դա: Առ այսօր Ադրբեջանի ղեկավարությունը բոլոր մակարդակներով սպառնում է վերսկսել ռազմական գործողությունները: Տարածքային ամբողջականության սկզբունքը հասկանալի է մեզ եւ նրանց, բայց տպավորություն է, որ դա հասցրել են բացարձակ դոգմայի աստիճանի: Դա առաջին սկզբունքի խախտում է: Իսկ ինքնորոշման իրավունքը նրանք հասկանում են միայն ինքնորոշում Ադրբեջանի տարաքային ամբողջականության շրջանակներում: Նման ինքնորոշում չի լինում, դա կտրված, պարզունակ ինքնորոշում է: Ուստի, քանի դեռ Ադրբեջանը չի հասկացել այդ սկզբունքի իմաստը, շատ բարդ կլինի հասնել հարցի լուծման»,- հստակեցրել է Հայաստանի նախագահը եւ հավելել, որ «Ղարաբաղը իր անկախությունը նվաճել է արյունոտ եւ դաժան պատերազմում, ծանրագույն պայմաններում»: «ՄԻամտություն կլինի կարծել, թե ղարաբաղցիները կարող են հրաժարվել նրանից, ինչի հասել են»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը:

Ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության առումով Սերժ Սարգսյանն ասել է. «Կարծում եմ` նման հնարավորություն կա, քանի որ չեմ հասկանում, թե ինչու է Ադրբեջանը ձգձգում բանակցային գործընթացը»,- պատասխանել է Սերժ Սարգսյանը:

«Թերեւս, ուժերի եւ միջոցների կուտակման ծրագրեր կան, որպեսզի փորձի հարմար պահի զարգացնել նոր ռազմական արկածախնդրություն: Դա սխալ մոտեցում է, քանի որ իրադարձությունները կարող են զարգանալ երկու ճանապարհով: Առաջինը` տոտալ պատերազմ եւ Լեռնային Ղարաբաղի հետագա օկուպացիա, որը հնարավոր է միայն լեռնային Ղարաբաղի ժողովրդի լիակատար ոչնչացման դեպքում: Եւ երկրորդ` Ադրբեջանի պարտություն, նոր տարածքների կորուստ: Եւ այդ ժամանակ Ադրբեջանը բողոքելու է նոր տարածքների կորստից: Եւ ի՞նչ դրանից հետո: Կրկին հաշտեցում, համաձայնություն, հրադադարի ռեժիմի խախտումներ, նոր պատերազմ… Այդ սցենարները անհեռանկարային են»,- ասել է Հայաստանի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ