News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Աքդենիզ քաղաքում Հրանտ Դինքի անունով նոր կառուցված զբոսայգին կոչվելու է  2007-ին Ստամբուլում սպանված Հրանտ Դինքի անունով:

Թուրքական IHA գործակալության փոխանցմամբ՝ Մերսին նահանգի Աքդենիզի քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ նոր կառուցված զբոսայգին կոչվելու է ստամբուլահայ հայտնի գործիչ,  «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի անունով:

Աքդենիզի քաղաքապետ Ֆազիլ Թուրքը նշել է, որ իրենք հպարտություն են զգում, որ խաղաղության եւ ազատության խորհրդանիշ դարձած հայազգի գործչի անունով այգի են ունենալու: «Մենք ջանքեր ենք գործադրելու, որ Դինքի անունն ու գաղափարները փոխանցենք ապագա սերունդներին»,-ասել է Աքդենիզի քաղաքապետը:

Այգու բացումը նախատեսված է իրականացնել մայիսի 7-ին:

Նշենք, որ 2010-ի սեպտեմբերին Ստամբուլի հարակից Քնալ կղզում վերաբացված այգին վերանվանվել էր Հրանտ Դինքի անունով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ