News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Իսրայելի ԱԳ նախարարությունը պետք է վերանայի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր դիրքորոշումը։

Նման հայտարարությամբ ապրիլի 28-ին հանդես է եկել Իսրայելի խորհրդարանական կոալիցիայի նախագահ Զեեւ Էլկինը՝ ելույթ ունենալով Հրեական համալսարանում Ցեղասպանության 96-ամյա տարելիցին նվիրված կոնֆերանսի ժամանակ։

«Ամբողջ աշխարհից պատմական արդարություն եւ բարոյական նորմերի պահպանում պահանջող Իսրայելը չի կարող գործել հակառակ այդ կոչերի՝ առաջնորդվելով միայն նեղ քաղաքական մղումնրով։ Եկել է ժամանակը, որպեսզի Իսրայելը դադարեցնի Շիմոն Պերեսի կողմից Թուրքիային սիրաշահելու քաղաքականությանը։ Հրեական պետությունն առաջիններից մեկը պետք է պաշտոնապես ճանաչեր Հայոց ցեղասպանությունը։ Ցավոք, Իսրայելը մինչեւ հիմա չի անում դա։ Բայց լավ է ուշ, քան` երբեք»։

Էլկինը նաեւ իր խորհրդարանական ընկերներին կոչ է արել կողմ քվեարկել Ցեղասպանության ճանաչման բանաձեւին։ Նա դիմել է արտաքին եւ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Շաուլ Մոֆազին՝ խնդրելով հանձնաժողովի շրջանակներում ավարտել հարցի քննարկումը եւ այն փոխանցել Կնեսետի հաստատմանը։

Նշենք, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից: Առաջինը 1965 թվականին դա արել է Ուրուգվայը, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ