Անցած տարի պաշտպանական ոլորտի թուրքական երկու ընկերություններ Ադրբեջան են առաքել 267 մլն դոլարի արտադրանք: Այդ մասին հաղորդում է APA-ն` վկայակոչելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը:
Թուրքական հրթիռների եւ ռեակտիվ զինամթերքների խոշորագույն արտադրող ROKETSAN ընկերությունը առաքել է 244 մլն դոլարի արտադրանք: «Otokar» ընկերությունը 23 միլիոն դոլար արժեքով «Cobra» զրահափոխադրիչներ եւ «Land Rover Defender» մեքենաներ է առաքել Ադրբեջանին: