News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի բողոքականներին սպառնում են բանտ նետել` պատարագ անցկացնելու համար: Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում` Գյանջայում, պետական գրանցում չունեցող երեք կրոնական համայնքներին արգելել են հավաքվել ու պատարագ անցկացնել, հաղորդում է «Ֆորում-18»-ը:

Գյանջայի ոստիկանության աշխատակից Բաբեկ Սադիքովը ամբողջությամբ հերքում է դա, պնդելով, որ «ոստիկանությունը չի խոչնդոտում որեւէ մեկի աղոթքներին»: Տեղի բնակիչները, ովքեր իշխանությունների կողմից հնարավոր բռնություններից վախենալով չեն հայտնել իրենց անունները, «Ֆորում-18»-ին հայտնել են, որ համայնքներից մեկին զգուշացրել են, որ «եթե նրանք հաջորդ կիրակի կամ մեկ այլ օր աղոթելու համար հավաքվեն, նրանք կկալանավորվեն»: Ավելի ուշ ժամանել են ոստիկաններով եւ հատուկջոկատայիններով լի երկու ավտոբուսներ, որպեսզի կանխեն ցանկացած կրոնական արարողություն:

Գյանջայում Կրոնական կազմակերպությունների դեմ պայքարի պետական կոմիտեի ներկայացուցիչ Ֆիրդոուսի Քերիմովը կտրուկ հրաժարվել է քննարկել այդ հարցը «Ֆորում-18»-ի եւ կախել է լսափողը:

Նշված կոմիտեի տվյալներով, ավելի քան 300 կրոնական կազմակերպություններ դիմել են նոր օրենքի համաձայն գրանցման համար եւ մինչ օրս սպասում են:
2009-ին Ադրբեջանում ընդունված Կրոնների մասին օրենքի համաձայն, առանց պետական գրանցման ցանկացած կրոնական կազմակերպության գործունեությունը համարվում է անօրինական:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ