News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվրոպայի ասորական կազմակերպությունները դիմել են Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ խմբակցությունների ղեկավարներին` խնդրելով ճանաչելով Թուրքիայում ասորիների ցեղասպանությունը:

Կազմակերպությունների հայտարարության մեջ ասված է, որ հայերը, հույներն ու ասորիները ցեղասպանության են ենթարկվել Օսմանյան կայսրությունում: Հայերն ու ասորիները եղբայրական ժողովուրդներ են, որոնք իրենց մաշկի վրա են զգացել Օսմանյան կայսրության բռնապետությունը:

«Մենք պետք է հպարտությամբ հիշենք, որ Հայաստանի կառավարությունն աջակցում է մեզ բոլոր մակարդակներում` ներառյալ մշակույթը, կրթությունը, լրատվամիջոցները: Այդ աջակցությունը երախտագիտության է արժանի եւ ոսկե տառերով է գրվելու մեր պատմության մեջ»,- ասված է հայտարարության մեջ:

Ասորիներն իրենց հայտարարությամբ դիմել են նաեւ ՄԱԿ-ին եւ Եվրամիությանը` կոչ անելով Թուրքիային չընդունել ԵՄ, քանի դեռ Անկարան չի ճանաչում եւ ներողություն չի խնդրում ասորի ժողովրդի ցեղասպանության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ