News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցին պետք է փակի Ստամբուլում գտնվող իր երկու դպրոցները։ Այսպիսի որոշում է կայացրել թուրքական դատարանը, հայտնում է Քրիստոնեական invictory.org մեգապորտալը։

Նշենք, որ Թուրքիայում ուղղափառների թիվը կտրուկ կրճատվել է։ 20-րդ դարասկզբին ուղղափառները կազմում էին ստամբուլի բնակչության 45 տոկոսը (որից 38 տոկոսը՝ հույներ)։

Համաձայն 1923 թվականի հույն-թուրքական պայմանավորվածության՝ ուղղափառ հույները պետք է լքեին Թուրքիան, իսկ մահմեդական թուրքերը՝ Հունաստանը։ Մի շարք հետազոտությունների տվյալներով, Թուրքիայում ներկայումս ընդամենը 0,008 տոկոս ուղղափառներ են ապրում։

Նշենք, որ Թուրքիայի կրթության նախարարության տվյալներով, Ստամբուլում կան հունական 13 դպրոցներ, որոնցում, ինչպես կարծում են չինովնիկները, արդեն մի քանի տասնամյակ է՝ բացակայում է լիարժեք կրթական գործընթացը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ