News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Իմաստուն ծաղրածուի պատյանը հագնելով` Արմեն Ջիգարխանյանն ինքն էլ չգիտի, թե ինչ է խոսում: Այդ մասին Ռուսաստանի «Երկրամաս» թերթի Տեղեկատվական կենտրոնի կայքում տված հարցազրույցի ժամանակ նշել է ԽՍՀՄ ժողովրդական դերասան, «Համազգային թատրոնի» ղեկավար Սոս Սարգսյանը` մեկնաբանելով Ջիգարխանյանի  հայտարարությունները Ղարաբաղի հարցի վերաբերյալ:

«Ընդ որում, ես անձամբ, ցավում եմ, որ չեմ կարող ազդել նրա վրա այդ հարցում, որովհետեւ մենք մի ժամանակ բավականին մտերիմ էինք: Կա այսպիսի հասկացողություն` իմաստուն միմոսներ: Իմաստուն միմոսի պատյանը հագնելով` Արմեն Ջիգարխանյանն ինքն էլ չգիտի` ինչ է խոսում: Ես շատ վատ եմ վերաբերում այս ամենին: Կարծում եմ, որ  մարդը չպետք է կորցնի իր ակունքները, դավաճանի հոր ու մոր արյունը: Դավաճանությունը բոլոր ժամանակներում պատժվել է»,- նկատել է դերասանը:

Մեկնաբանելով Հայաստանում թուրքական եւ ադրբեջանական ֆիլմերի փառատոններ անցկացնելու փորձերը` Սարգսյանը նշել է, որ, թեեւ նրան անձամբ չեն հրավիրել մասնակցելու այդ փառատոններին, ընդանուր առմամբ, ինքը ողջունում եւ ընդունում է այդպիսի նախաձեռնությունները:

«Իհարկե, շատ լավ կլիներ, եթե դա լինել փոխադարձ եւ թուրքերն ու ադրբեջանցիներն էլ անցկացնեին մեր ֆիլմերի փառատոններ: Կարծում եմ, որ այդպիսի քայլերով մեր եղբայր ադրբեջանցիներին չես կարող մեղմել եւ ավելի մարդկային դարձնել: Իսկ Ադրբեջանում այնպիսի հայատյացություն է, որ այն սարսափ է առաջացնում ցանկացած գիտակից մարդու մոտ: Ես խղճում եմ այդ ազգին, որի ուղեղն առավոտից մինչ երեկո լցնում են այն միտքը, որ նա պետք է ատի ամեն հայկական բան: Հարցն այն է, թե որքան երկար ադրբեջանցիները կկարողանան իրենց մեջ կրել այդ թույնը»,- ասել է Սոս Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ