News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Վրաստանում երկու թուրք գործարար`թուրքական «Աքսամշեն» շինարարական ընկերության գլխավոր տնօրենը եւ նրա տեղակալը ձերբակալվել են կաշառք տալու համար, իսկ արդարադատության նախարարության որոշ ներկայացուցիչներ`կաշառքը վերցնելու համար:

Նշենք, որ «Աքսամշեն» ընկերությունը Թբիլիսիի Օրթաճալա թաղամասում Արդարադատության նախարարության նոր շենք էր կառուցում, իսկ աշխատանքի վերահսկողությունը եւ պատասխանատվությունը կրում էին նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ Զազա Չիչուասան եւ նրա տեղակալ Զազա Գադելիան: Նրանք նաեւ պետք է համակարգեին օբյեկտի վրա ընթացող աշխատանքները, ինչպես նաեւ ընդունեին եւ հանձնեին աշխատանքը:

Սակայն նրանք կեղծել են հաշվետվությունները եւ վճարման փաստաթղթերը, որի համար էլ  «Աքսամշեն» ընկերության գլխավոր տնօրեն Իորհան Աքսուսը կաշառք տալու համար դատապարտվել է 12 տարվա ազատազրկության, իսկ նրա տեղակալը`5 տարվա: Նրանց գործում նշված է, որ ձերբակալման պատճառը եղել է հեռախոսային զրույցը, չնայած տեղի է ունեցել նաեւ գաղտնի տեսագրություն եւ ձայնագրում:

Ինչպես հայտնում է Journalist.ge վրացական գործակալությունը, Թուրքիայի դեսպանատունն արդեն հետաքրքրվել է այդ գործով, եւ պաշտոնական նոտա է պատրաստում: Հրեա գործարարների ձերբակալումից հետո, կասկածներ կան, որ այս գործն էլ հերթական սկանդալը կբարձրացնի, ինչը բացասական անդրադարձ կունենա Վրաստանի  ժողովրդավարական եւ իրավական իմիջի վրա:

Հիշեցնենք, որ Վրաստանում ձերբակալվել են 2 հրեա գործարարներ, որոնք կաշառք են առաջարկել վրացի պաշտոնյաներին, միջազգային արբիտրաժային դատարանում հայց չներկայացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. Ֆիցոյի վրա կրակողը դժգոհ էր Ուկրաինայի հարցում նրա դիրքորոշումից
Դատարանի փաստաթղթից ստացված տեղեկատվության համաձայն՝ 71-ամյա Ցինտուլան իրավապահներին ասել է, որ...
Ասկերանի քաղաքապետը պետական մարմին է ներկայացրել կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր․ ՔԿ-ն մանրամասնում է
Դրանից հետո՝ 2024թ․ հունվարի 23-ին, առանց օրինական հիմքի, հանդես գալով որպես պայմանագրի կողմ, կնքել է տրանսպորտային միջոցի նվիրատվության...
Ֆեյսբուքում գրառում կատարելու համար ձերբակալվել է Տաթև Մուրադյանը. Փաստաբան
Այսօր ստացել եմ Թաթուլ Ասիլյանի վերաբերյալ  ուղարկածս հանցագործության...
Երևանում 8-ամյա երեխան 2-րդ հարկի պատուհանից ցած է ընկել․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության...
Ժամը 16:00-ի դրությամբ, ոստիկանության հատուկ տարածքներ են տեղափոխվել 72 մեքենա, որոնց ղեկին եղել են անչափահասներ
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով…
Անձը, փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ, առերևույթ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն է կատարել. ՔԿ
2024 թվականի մայիսի 22-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ից ստացված հաղորդման առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության...
Ամենաշատ