News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Թուրքիայում Մուամար Քադաֆիի վարչակազմի դեմ ակցիա է ընթանում: Ինչպես հայտնում է Salamnews-ը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, ակցիան տեղի է ունեցել Ստամբուլում` Լիբիայի հյուպատոսության  շենքի առջեւ: Ցուցարարներն այրել են  Քադաֆիի պատկերով ցուցապաստառները, քննադատական  խոսքեր ասել նրա հասցեին: Նրանք քննադատել են  նաեւ Քադաֆիի որոշումը` կրակ բացել խաղաղ ցուցարարների վրա:

Ցուցարարները Լիբիայում կատարվող իրադարձությունները ջարդ եւ մարդկության  դեմ պատերազմ են անվանել:

Լիբիայում իրավիճակը սրվեց Եգիպտոսում տեղի ունեցած դեպքերից հետո, երբ  պաշտոնանկ եղավ այդ երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը: Տարբեր աղբյուրների տվյալներով, Լիբիայում զոհվել է 300-1000 մարդ: Քադաֆին հայտարարել է, որ «կմեռնի միայն այդ հողի վրա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ