News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Tez Tour-ի՝ մոսկովյան ներկայացուցչության հայաստանյան գրասենյակի աշխատակիցներին հրավիրել են ոստիկանության 6-րդ վարչություն՝ քաղաքացիների բողոքի հիման վրա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ Ոստիկանության լրատվության վարչության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:

«Աշխատակիցներին հրավիրել են վարչություն պարզաբանումներ ստանալու համար, քանի որ քաղաքացիներից ահազանգներ էինք ստացել, որ իրենց գործակալությունը փող է վերցրել Եգիպտոս եւ այլ երկրներ տանելու համար, սակայն չի տարել: Ոստիկանությունն էլ այդ հաղորդումների հիման վրա հրավիրել է գործակալության ներկայացուցիչներին՝ պարզաբանումներ ստանալու համար: Այժմ հանգամանքներն են պարզվում, քրեական գործ դեռեւս հարուցված չէ»,- ասաց նա:

Նշենք,որ «ՌԻԱ նովոստի» գործակալությունը տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի՝ Tez Tour տուրիստական գործակալության երեւանյան գրասենյակի աշխատակիցներին բերման են ենթարկել: Ըստ այդմ՝ տուրօպերատորի ողջ անձնակազմը միայն դեկտեմբերի 12-ի գիշերը ժամը 1-ին է հնարավորություն ստացել լքել ոստիկանությունը: Այս կապակցությամբ NEWS.am-ին Tez Tour-ի տնօրինությունից մեկնաբանություն ստանալ առայժմ չի հաջողվել: Կազմակերպությունից հայտնեցին, որ տնօրինությունը NEWS.am-ի հետ կկապվի օրվա երկրորդ կեսին: Ըստ տարբեր աղբյուրների՝ այս պատմության հետեւում կանգնած է Magic Time տուրգործակալության ղեկավարությունը, որի եւ Tez Tour-ի ղեկավարության միջեւ կոնֆլիկտ է տեղի ունեցել: Կոնֆլիկտն առաջացել է դեռ ամռանը, երբ Magic Time-ը հրաժարվել է  Tez Tour-ին վճարել մոտ 400 հազար ԱՄՆ դոլար պարտքը, չնայած շարունակել է վաճառել Tez Tour-ի մոսկովյան օպերատորի ուղեգրերը:

Tez Tour -Magic Time բանակցությունները՝ պարտքը վճարելու հետ կապված, արդյունք չեն տվել, եւ  Magic Time-ն, ի վերջո, հայտարարել է, թե մտադիր չէ պարտքը մոտ  ժամանակներս վերադարձնել: Ի պատասխան Tez Tour-ը զգուշացրել է, որ ընդհատելու է համագործակցությունը տուրիստական գործակալության հետ: Սա նշանակում է, որ Magic Time-ի հաճախորդների սպասարկումը դադարեցվելու է եւ չվճարված ուղեգրերը չեղյալ են հայտարարվելու:

Tez Tour-ի այս հայտարարությունը ափից հանում է Magic Time-ի ղեկավարներին՝ Դավիթ եւ Մհեր Մանուկյաններին, ովքեր սկսել են սպառնալ, թե ուժ են կիրառելու եւ բացի այդ՝ իրավական բնույթի խնդիրներ են հարուցելու: Magic Time-ի ղեկավարները նշել են, որ իրենց մեջքին կանգնած է Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը, ով կարող է «դաս տալ» տուրօպերատորին: Այս սպառնալիքից օրեր անց Tez Tour-ի անձնակազմը հայտնվում է ոստիկանությունում:

Ըստ NEWS.am-ի աղբյուրների՝ Magic Time-ի մյուս հովանավորը Երեւանի այլեւս նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն է:

Հարկ է նշել, որ Magic Time-ը հայտնի է հայատանյան տուրօպերատորների մեջ գրաված իր մենաշնորհային դիրքով: Այս հանգամանքը խիստ անհագստացրել է մյուս տուրգործակալություններին, որոնք երկար ժամանակ է, ինչ դժգոհում են Tez Tour-ի կողմից Magic Time-ին տրամադրվող արտոնյալ պայմաններից:

NEWS.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ Magic Time-ի ղեկավարներից: Կազմակերպության քաղաքային համարները, պարզվում է, այլեւս գոյություն չունեն, իսկ բջջայիններն անհասանելի են կամ էլ ռադիոծածկույթից դուրս:   
 
Հ. Մանուկյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆինանսների նախարարը մասնակցել է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովին
Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը ներկայացրել է պալատի՝ 2023 թվականի գործունեության արդյունքների մասին հաշվետվությունը, որը հաստատվել է պալատի...
Եվրոյի եւ դոլարի փոխարժեքները աճել են. թանկացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 27-ին, կազմել է...
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ շաբաթվա ամփոփումը
Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 92 տուփ ծխախոտ…
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը չորս ամսում աճել է 13,2 տոկոսով. Գնանկում է արձանագրվել
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-ապրիլ...
Արմավիրում գործող շինըկերությունում բետոնահանգույցի գործունեությունը կասեցվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են...
18 մետրանոցները նույնպես Երևանի բյուջեով պետք է գնենք. Ավինյանը՝ 250 ավտոբուսների մասին
Երևանը նոր տրոյելբուսներ կունենա: 15 տրոլեյբուսի համար ֆինանսական...
Ամենաշատ