News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Բյուրականում բացվեց «Լեգեոն» անվամբ Հայաստանում առաջին Paintball ակումբը։ Այն բացվեց Paintball-ի միջազգային օրը` հունիսի 27-ին: Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց ակումբի հիմնադիրներից մեկը Արծրուն Հովհաննիսյանը` ավելացնելով, որ Paintball-ը ռազմականացված սպորտային խաղ է, որը ժամանցային լինելուց բացի, նաեւ մարտական գործողություններ վարելու հմտություններ է սովորեցնում:

«Ակումբը նպատակ ունի ոչ միայն առողջ ապրելակերպ քարոզել, այլեւ   ռազմական վարժանքներ իրականացնել»,- ասաց Հովհաննիսյանը` նշելով, որ իրենք ցանկություն ունեն համագործակցել դպրոցների ավարտական դասարանների, ինչպես նաեւ ռազմական ուսումնարանների ու վարժարանների սաների հետ՝ ռազմական հմտություններին տիրապետելու ու դրանք մշակելու համար:

Հովհաննիսյանի խոսքով` արտասահմանում, օրինակ` ԱՄՆ-ում, սպորտային խաղի այս տեսակը կիրառվում է որպես ռազմական վարժանքներ անցկացնելու ձեւ կամ մարտավարական պարապմունք:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կամ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը իր հատուկ ջոկատների համար կարող է օգտվել այս խաղի տեսակից` ավելի էժան տարբերակով մարտավարական զորավարժություններ անկացնելու համար»,- ասաց Հովհաննիսյանը` ավելացնելով, որ ռազմական ոլորտից ակումբի նկատմամբ որոշակի  հետաքրքրություն արդեն կա:  

Տեղեկացնենք, որ Paintball սպորտաձեւը առաջին անգամ խաղացվել է 1981 թվականին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ