News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

2009թ. ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձի եւ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի քվեարկության կապակցությամբ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը եկել է այն եզրակացության, որ Բարաք Օբաման իրավական տեսանկյունից իր նախորդ տարվա ուղերձում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Փաստաբանների պալատի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Իր զեկույցի եզրափակիչ մասում` „Մեծ եղեռն“ եզրը երկրորդ անգամ օգտագործելուց անմիջապես հետո, նախագահ Օբաման հստակորեն պնդել է, որ կատարված է եղել հայ ժողովրդին բնաջնջելու փորձ.

„Ոչինչ չի կարող հետ բերել նրանց, ովքեր նահատակվեցին Մեծ եղեռնի ժամանակ: Սակայն վերջին իննսունչորս տարիների ընթացքում հայերի ներդրած ավանդը խոյանում է որպես հայ ժողովրդի տաղանդի, դինամիզմի եւ տոկունության վկայություն եւ գերագույն պարսավանք նրանց, ովքեր փորձեցին բնաջնջել նրան“:

Անհրաժեշտ է իսպառ վերացնել միջազգային հանրությունում պարբերաբար շրջանառվող այն թյուրըմբռնումը, թե նախագահ Օբաման չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի դեռ չի օգտագործել „ցեղասպանություն“ բառը: ՀՀ փաստաբանների պալատը սույնով իր իրավական գնահատականն է տալիս Նախագահ Օբամայի զեկույցին:

1. „Ցեղասպանություն“ եզրույթը համեմատաբար նոր է: Այն սահմանվել է 1944թ.-ին լեհ-հրեա իրավագետ Ռաֆայել Լեմկինի կողմից: Մինչ այդ ցեղասպանությանը զոհ դարձած յուրաքանչյուր ժողովուրդ յուրովի էր անվանում այն: Հրեա ժողովուրդը այն անվանել է „Հոլոքոստ“, իսկ մենք` հայերս, անվանել ենք այն „Մեծ եղեռն“:

2. Միավորված Ազգերի Կազմակերպության „Ցեղասպանության ոճրագործության կանխման եւ դրա համար պատժի մասին“ Կոնվենցիայի 2-րդ հոդվածը, որն ընդունվել է 1948թ.-ին եւ ուժի մեջ է մտել 1951թ.-ին, սահմանում է ցեղասպանությունը որպես „ցանկացած գործողություն՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որեւէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ“:

Նախագահ Օբաման օգտագործել է հայկական պատմական եզրույթը, որը հոմանիշ է ավելի ժամանակակից եզրույթին` „ցեղասպանությանը“: „Մեծ եղեռն“ եզրն օգտագործվել է երկու անգամ եւ բնորոշվել է որպես հայ ժողովրդին ոչնչացնելու փորձ: Ակնհայտ է, որ „Մեծ եղեռն“ հայկական եզրն նախագահ Օբամայի կողմից օգտագործվել է ճիշտ այնպես, ինչպես մենք` հայերս ենք օգտագործում այն: „Մեծ եղեռն“, „Հայոց ցեղասպանություն“ եւ „Armenian Genocide“ եզրույթները մշտապես եղել են բացարձակ նույնական: Իրավական տեսանկյունից նախագահ Օբաման նկարագրել է ցեղասպանությունը, քանի որ ըստ սահմանման` ժողովրդին ոչնչացնելու փորձը ցեղասպանություն է:

Թեեւ քաղաքական գործիչ Օբաման չօգտագործեց „ցեղասպանություն“ բառը, սակայն Կոլումբիայի համալսարանի եւ Հարվարդի օրենսգիտության դպրոցի շրջանավարտ Օբամա իրավաբանը հստակ ընդունել է Հայոց ցեղասպանությունը: Հայաստանի Հանրապետության փաստաբանների անունից ցանկանում ենք հայտնել մեր երախտագիտությունը նախագահ Օբամային՝ իր պատմական զեկույցի համար:

Հաշվի առնելով ցեղասպանության միջազգային ճանաչման նշանակությունը ցեղասպանության ոճրագործությունների կանխարգելման համար` գտնում ենք, որ Ժամանակն է առավել հստակ անվանել իրերն իրենց անուններով եւ դատապարտել Մեծ եղեռնը՝ հստակորեն բնորոշելով այն որպես ցեղասպանություն: Այդ կապակցությամբ բարձր ենք գնահատում ԱՄՆ Կոնգրեսի նախաձեռնությունը եւ կոչ ենք անում հաստատել բանաձեւը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ