News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը փոխել է Թբիլիսիի էլեկտրաբաշխիչ «Թելասի» ընկերության գլխավոր տնօրենին: Աշոտ Մանուկյանի փոխարեն գլխավոր տնօրենի պաշտոնակատար է  նշանակվել Դեւի Կանդելակին:

«Թելասի» ընկերության աղբյուրը պարզաբանել է, որ «Թելասիի» այժմ արդեն նախկին տնօրեն Աշոտ Մանուկյանը կզբաղվի   «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի այլ ակտիվի՝ Հայաստանի Հրազդանի ՋԷԿ-ի զարգացմամբ, հայտնում է  «Պրայմ» տեղեկատվական գործակալությունը:

«Թելասին» Վրաստանի խոշորագույն  ցանցային ընկերություններից է: Այն էլեկտրաէներգիայի մատակարար է 450 հազար սպառողների համար: 2003 թ. օգոստոսին ընկերությունը ընդգրկվել է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի կազմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ