News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի ներկայացուցիչները հերքել են լուրերը, թե Վրաստանը հրաժարվում է մաքսատնից ներս թողնել հայկական խաղող։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզի գյուղատնտեսության աջակցման մարզային կենտրոնի ղեկավար Գոռ Գալստյանը հայտնեց, որ ֆերմերներից այդպիսի ահազանգ չի ստացել։

Այդպիսի խնդրով չեն դիմել նաեւ Գալստյանի գործընկերոջը Տավուշի մարզում՝ Վահան Կարապետյանին։ «Տավուշում հիմնականում աճեցնում են խաղողի տեխնիկական տեսակներ, եւ այդպիսի խնդրով գյուղացիները մեզ չեն դիմել»,- նշեց Կարապետյանը։ Այդ խնդրով չեն դիմել նաեւ Լոռիի մարզի գյուղատնտեսական վարչություն, հայտարարեց Վազգեն Օհանյանը, որը ղեկավարում է այդ կառույցը։

2012թ. 9 ամիսներին Հայաստանը Վրաստան է արտահանել 19 տոննա խաղող, թեեւ 2011թ. նույն ժամանակահատվածում արտահանվել էր 1 տոննա։ Կարող է տարօրինակ թվալ, սակայն Վրաստանը 2012-ին արդեն ներմուծել է 800 հազար դոլարի խաղող, ընդ որում Հայաստանից ստացել է միայն 34 հազար դոլարի խաղող։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ