News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի հյուսիսային սահմանային ամենախոշոր սահմանային անցակետում՝ Բագրատաշենում, կկառուցվի նոր կամուրջ: ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Կովկասի, Մոլդովայի եւ Բելառուսի տարածաշրջանային տնօրեն Պոլ Ֆորեստիերն այսօր՝ նոյեմբերի 23-ին ստորագրեցին 10.3 մլն եվրո արժողությամն վարկային համաձայնագիր՝ նոր կամուրջի ֆինանսավորման նպատակով:

Ըստ Վ. Գաբրիելյանի՝ շինարարական աշխատանքները կսկսեն գարնանը, իսկ հին կամուրջը կպահպանվի որպես պահուստային ճանապարհ։ Կամուրջի շինարարությամբ փաստորեն ավարտին է հասցվում Բագրատաշենի անցակետի արդիականացման ծրագիրը, սակայն ընթացքի մեջ են Գոգավանի եւ Բավրայի անցակետերի արդիականացման ծրագրերը: Սահմանային անցակետերի արդիականացման ընդհանուր արժեքը գնահատվում է 62.6 մլն եվրո: Որպես դոնորներ, բացի ՎԶԵԲ-ից, հանդես են գալիս Եվրոպական ներդրումային բանկը, Եվրամիությունը, եվրոպական հարեւանության ներդրումային ծրագիրը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը:

Նշենք, որ ՎԶԵԲ-ի 10.3 մլն եվրո վարկը տրամադրվում է 15 տարի ժամկետով, որից 3-ը՝ արտոնյալ, տարեկան «6-ամսյա EURIBOR+1» տոկոսադրույքով:

Պ. Ֆորեստիերը նշեց, որ նոր կամուրջը կնպաստի ոչ միայն առեւտրաշրջանառության աճին եւ անցակետերում սպասարկման որակի բարելավմանը, այլեւ զբոսաշրջության աճին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ