News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Կիեւում World Food Ukraine 2012 միջազգային ցուցահանդեսի այցելուների շրջանում հայ արդյունաբերողների տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել:

Միասնական հայկական տաղավարում ներկայացվել են հյութեր, հրոշակեղեն, պահածոներ, չիրեր, կոնյակ, գինի, հանքային ջրեր, ձկնեղեն:

Ինչպես Analitika.at.ua-ին հայտնել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, նման ցուցահանդեսների անցկացումը խթանում է առեւտրատնտեսական համագործակցությունը: «Անհրաժեշտ է էլ ավելի ակտիվացնել գործարար կապերը Հայաստանի եւ Ուկրաինայի բիզնես շրջանակների միջեւ: Արդյունաբերողների ցուցահանդեսներն ու գործարար ֆորումներն պետք է անցկացվեն պարբերաբար, միայն այդպես կարելի է երկու երկրների միջեւ հասնել տնտեսական աշխուժացման»,-ասել է նա:

Ցուցահանդեսն անցկացվել է հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը: Հայաստանի մասնակցության կազմակերպիչներն են Զարգացման հայկական գործակալությունը եւ Հայաստանի գյուղական բնակավայրերի զարգացման հիմնադրամը: Այս տարի ցուցահանդեսին մասնակցել են 20 երկրների շուրջ 200 արդյունաբերողներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ