News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Մալաթիա քաղաքից 7 կմ հեռավորության վրա գտնվող Վանք գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերանորոգման աշխատանքներն սկսել են:

Թուրքական Haberyurdum կայքի փոխանցմամբ՝ Մալաթիայի Վանք գյուղի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերանորոգման համար Մալաթիայի նահանգային հատուկ վարչությունն արդեն եկեղեցու մոտ է տեղափոխել շինանյութ եւ շինաշտարակներ:

Մալաթիայի հայերի միության նախագահ Խոսրով Քյոլեթավիթօղլուն նշել է, թե նման աշխատանքների շնորհիվ ավելանում է Մալաթիայի հարստությունը՝ շեշտելով, թե այսպես Մալաթիան հետ է ստանում իր իրավունքները:

Նշենք, որ Վանքի Սուրբ Գրիգոր եկեղեցին համարվում է  5-րդ դարի կառույց:

Նախատեսված է, որ Վանքի եկեղեցու հետ զուգահեռ վերանորոգվելու է նաեւ Մալաթիա քաղաքում գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ