News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Մայիսի 15-ին, Դվինում, ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում միջոցառման ռազմավարական գործընկերը՝ ֆլագշիփ հովանավոր Արդշինբանկը, կազմակերպել էր տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում։ Արդշինբանկի նախաձեռնությունը միավորել էր մեկ հարթակի վրա միջազգային փորձագետներին, պատժամիջոցների վերահսկման գործընթացների շահագրգիռ կողմերին՝ թե՛ մասնավոր, թե՛ պետական հատվածից։ Քննարկման նպատակն էր փոխանակել կարծիքներ և օգնել մասնակիցներին պատժամիջոցների համապատասխանության գործնական իրականացման հարցում։

Անդրադառնալով ֆինանսական հաստատությունների դերին՝ նշվեց, որ հիմնական մարտահրավերը ճիշտ հավասարակշռություն գտնելն է ռիսկերի նվազեցման և բիզնեսի հաջող շարունակականության միջև։ Հաշվի առնելով պատժամիջոցային ծրագրերի և իրավասությունների բարդությունը, ինչպես նաև այն, որ մեծ հաստատությունները վստահում են ավտոմատացված և հաճախ արհեստական բանականության կողմից կառավարվող գործընթացներին, ավելի ու ավելի կարևոր է ուժեղացնել վերլուծական կարողությունները և համապատասխանության ապահովման ներքին մշակույթը։

Պանելային քննարկումը վարեց Արդշինբանկ ՓԲԸ վարչության անդամ, ռիսկերի կառավարման տնօրեն Լուսինե Ներսիսյանը, խոսվեց  Ֆինանսական հաստատությունների դերի մասին պատժամիջոցների համապատասխանությունն ապահովելու գործում, պետություն-մասնավոր հատված համագործակցության պայմանավորվածությունների մասին՝ պատժամիջոցներից խուսափելու դեմ պայքարելու համար, ինչպես նաև տեղեկատվության թափանցիկության ապահովման կարևորության մասին։ Պանելային քննարկմանը հրավիրված փորձագետներն էին Առաքել Մելիքսեթյանը՝ ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական մոնիթորինգի կենտրոնի ղեկավարը, Էլիցա Կավրակովան՝ Ռայֆայզեն բանկի ինստիտուցիոնալ հաճախորդների խմբի ղեկավարը, Մարտիալ Նիկոլաս Սմեցը՝ ARGOS Advisory and Audit տնօրենը, Մայքլ Ստրոտմանը՝ Յունիկրեդիտ խմբի Ֆինանսական պատժամիջոցներ ավագ իրավախորհրդատուն և Վիլիամ Րիչը՝ Citi-ի բանկային հաճախորդների պատժամիջոցների համապատասխանություն գծով ղեկավարը:

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի ավելի քան 380.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.700-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։

Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր:

Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:

ՎԶԵԲ-ը հիմնադրվել է 1991 թվականին և ունի 39 անդամ երկիր Միջին Եվրոպայից մինչև Միջին Ասիա։ Բանկի առաքելությունը հետխորհրդային ազդեցության երկրներին իրենց մասնավոր հատվածները հաստատելու աջակցությունն է։ Հայաստանը ՎԶԵԲ-ի անդամ է դարձել 1992 թվականի դեկտեմբերի 7-ին և ՎԶԵԲ-ի կապիտալում վերջինիս բաժնեմասը կազմում է 10 մլն եվրո: ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հիմնական ոլորտներն են՝ էներգետիկան, տրանսպորտը, ֆինանսական հատվածը։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

photo_5345920161422628453_y.jpg (35 KB)

photo_5345920161422628454_y.jpg (57 KB)

photo_5345920161422628463_y.jpg (58 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Երևանի պետական համալսարանի հետ
Կորպորատիվ բարեգործության յուրահատուկ այս օրինակով Ամիօ բանկն աջակցում է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ այդ կերպ ներդրում կատարելով ապագայի մեջ...
ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի հունիսի 6-ի թիվ...
C360 բանկային ծառայությունների փաթեթները՝ Converse Mobile-ում
Visa պրեմիում քարտապանները կօգտվեն հավելյալ առաջարկներից, զեղչերից և հնարավորություներից...
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով. ԿԲ
Հունիսի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի...
idcoin: IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը
Արդեն հունիսի 1-ից, օրինակ, IDBank-ի մի շարք քարտերով վճարումներ կատարելիս կարելի է ստանալ idcoin-ներ...
Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ
Նմանատիպ նախաձեռնությունների միջոցով մենք փորձում ենք առավելագույնս օգնել բիզնեսին բացահայտել իր ներուժը, գտնել զարգացման լավագույն ուղիները և նպաստել նրանց կայացմանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ