News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը


Ես կուզեմ, որ Բագրատ Սրբազանի սկսած շարժումը հաջողի, որովհետեւ Նիկոլը դավաճան է միանշանակ, իսկ ես իր հեռացման առումով այլընտրանք չեմ տեսնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Շանթ դաշինք» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը:

«Այնպես չէ, որ ես ասեմ՝ էս մեկն ավելի վատն է, թող Նիկոլը մնա, քան էն մեկը գա: Ես դավաճանության չեմ կարող կոմպրոմիսի գնալ, մանավանդ, եթե դա վերաբերում է պետությանը: Ես ցանկացած շարժում ողջունում եմ, որն ուղղված է Նիկոլի հեռացմանը, անկախ նրանից դա արդյունավետ է, հաջողություն կբերի, թե ոչ:

«Շանթ դաշինք» կուսակցությունը ողջունել է այս շարժումը, իսկ թե ինչ արդյունք կունենա, ժամանակը ցույց կտա»,-ասաց նա:

Շանթ Հարությունյանը նկատեց, որ այս դեպքում, երբ շարժումն առաջնորդում է հոգեւորականը, քաղաքական ուժերի համար կարող է հարմար լինել եւ որեւէ մի ուժի գերակայության հարց չառաջանա. «Եթե խնդիրը դրվում է դավաճանի հեռացումը, այդ դեպքում ոչ մի քաղաքական ուժ դոմինանտ չի դառնա յդ հեռացման գործընթացում: Ժամանակին Սերժի դեմ պայքար կար ընդդիմության կողմից,  Նիկոլին KGB-ն սարքեց դոմինանտ, որ ինքն էլ հետո վերցնի իշխանությունը: Նաեւ Սերժը այդտեղ մեծ դեր խաղաց KGB-ի ցուցումով, երբ ասաց՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի:

Եթե այս կամ այն լիդոերը դոմինանտ լինի, մարդիկ կարող են զգուշանալ, բայց երբ հոգեւորականն է առաջնորդում, որը մեծ հաշվով քաղաքական ամբիցիա չունի: Եթե նա ժամանակավորապես ստանձի կառավարության ղեկը, նախ կաթողիկոսը պետք է իրեն կարգալույծ անի, եւ սա ձեռնտու է քաղաքական դաշտին եւ ժողովրդին, որպեսզի KGB-ն որեէ ուժի չկարողանա սարքել դոմինանտ, եթե իհարկե, Սրբազանն ինքը վաղը որեւէ մեկին չհովանավորի: Ամեն դեպքում, ես ուզում եմ, որ հաջողություն ունենա շարժումը եւ դավաճանը հեռանա»,- հայտարարեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ