News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Վլադիմիր Զելենսկին Խարկովում գլխավոր հրամանատարի շտաբի նիստ է անցկացրել եւ իրավիճակը մարզում անվանել «ընդհանուր առմամբ վերահսկելի»։

Զելենսկին լսել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու, ինչպես նաեւ «Խորտիցա» եւ «Խարկով» ստորաբաժանումների հրամանատարներ Յուրի Սոդոլի եւ Միխայիլ Դրապատիի զեկույցները։ «Մանրամասն վերլուծվել են մարտական իրավիճակի հեռանկարները առաջիկա օրերին եւ շաբաթներին եւ մեր հնարավորությունները՝ դիմակայելու ռուսական հարձակողական պլաններին»,- գրել է Զելենսկին։

Իրավիճակը Խարկովի մարզում Զելենսկին անվանել է «ընդհանուր առմամբ վերահսկելի» եւ հայտնել, որ ուկրաինացի զինվորականները ռուսական բանակին «զգալի կորուստներ» են պատճառում, բայց խոստովանել է, որ ուղղությունը մնում է «չափազանց բարդ», եւ ԶՈւ-ն կուժեղացնի իր ստորաբաժանումները։

Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության եւ Արտաքին հետախուզական ծառայության պետերը Զելենսկուն զեկուցել են ռուսական զորքերի մտադրությունների, իսկ Ուկրաինայի անվտանգության ծառայության  ղեկավարը՝ հակադիվերսիոն միջոցների մասին։ Բացի այդ, Ուկրաինայի նախագահը լսել է մարզային երկու վարչությունների եւ սահմանամերձ ու ճակատամերձ շրջանների ղեկավարների զեկույցները։

Մայիսի 10-ին ռուսական զորքերն սկսել են նոր հարձակում Խարկովի մարզում։ Շուտով ՌԴ ՊՆ-ն հայտարարել է մի շարք բնակավայրեր վերցնելու մասին, իսկ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին խոստովանել է, որ իրադրությունը շրջանում էապես սրվել է։ Մայիսի 14-ին Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը տեղեկացրել է, որ ուկրաինական զորքերը «տեղափոխվել են ավելի շահեկան դիրքեր» Վոլչանսկի եւ Լիպցովի շրջանում։ Միեւնույն ժամանակ, իշխանությունները տարհանում են տեղի բնակիչներին Խարկովի մարզի սահմանամերձ գյուղերից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադայի պաշտպանության նախարարությունն ազդարարել է Ուկրաինային 2,3 հազար հրթիռ հանձնելու մասին
Օտտավան մտադիր է Ուկրաինա ուղարկել 2,3 հազար ավիացիոն հրթիռ...
Բրիտանիան G7-ի գագաթաժողովում կհայտարարի Ուկրաինային ավելի քան 300 մլն դոլար հատկացնելու մասին
Սունակը կհայտնի Ուկրաինային 300 մլն դոլար հատկացնելու մասին...
Մոնտրոյի կոնվենցիայի Թուրքիայի դիրքորոշումը խոչընդոտում է Ուկրաինային ծովով օգնություն ցուցաբերելուն.ԱՄՆ դեսպան
ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը միաժամանակ անհիմն է որակել այն պնդումները, թե ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ ուժեր է կուտակում Հունաստանի Ալեքսանդրապոլի նավահանգստում...
Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը Ղրիմում Ս-300 եւ Ս-400 կայանքներով հասցված հարվածների մասին
Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը հաստատել է...
ՀՀ-ն պատրաստակամ է համագործակցել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ դադարեցնելու անմեղ մարդկանց տառապանքները. ԱԳ փոխնախարար
Միջոցառման շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալը նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք գործընկերների հետ...
Հունգարիան չի արգելափակի ՆԱՏՕ օգնությունն Ուկրաինային, բայց չի մասնակցի դրան
Սթոլտենբերգի եւ Օրբանի համատեղ մամուլի ասուլիսը Բուդապեշտում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ