Կառավարության մոտից, որտեղ այժմ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ակցիան է ընթանում, քաղաքացիներին բերման ենթարկելու հիմքերը ճշտելու համար պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դիմեց կարմիր բերետավորների հրամանատար Հայկազ Ջոմարդյանին։
«Ինչո՞ւ եք մարդկանց բերման ենթարկում»,- հարցրեց պատգամավորը։
Ի պատասխան՝ Ջոմարդյանն ասաց. «Չգոռաս, ոստիկանությունը կմեկնաբանի։ Սաստեք ձեր ժողովրդին»։
Նշենք, որ կառավարության մոտից կարմիր բերետավորները բերման են ենթարկել 3 քաղաքացու։