News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Այսպես կոչված, սահմանային ճշգրտումների վերաբերյալ, երեկ ուշ երեկոյան, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված արձանագրությունները շարունակում են խորացնել առկա մտահոգությունները:

Ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Սկսենք այն հանգամանքից, որ դելիմիտացիայի գործընթացն արվել է տեղային, Ադրբեջանի ճնշմամբ ու դեռ պարզ չէ, թե որն է կողմերի պատկերացումը ամբողջական սահմանի ճշգրտումների վերաբերյալ:

Առանց սահմանների ամբողջական դելիմիտացիայի, այս ուղղությամբ ցանկացած քայլ անընդունելի է:

Ըստ ՀՀ օրենսդրության և 2010 թվականի համապատասխան օրենքի նկարագրության, Ադրբեջանին հանձնվող տարածքները կամ նվազագույնը դրանց մի մասը ՀՀ տարածքային ամբողջականության մաս են կազմում, ինչը նշանակում է, որ առանց հանրաքվեի այդ տարածքների հանձնում չի կարող լինել:

Ինչ վերաբերվում է քարտեզներին, իշխանությունը մինչև այս պահը լրիվ այլ քարտեզների մասին էր խոսում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցրել է այլ քարտեզ:

Եթե իշխանությունը հայտնում է, որ դա իրավաբական ուժի առումով ամենաբարձր կարգավիճակն ունի, ապա դա, մեղմ ասած, այնքան էլ այդպես չէ:

Սովետական շրջանում, սահմանների որոշման իրավասությունները տրված է եղել ԽՍՀՄ-ի կազմի մեջ գտնվող հանրապետություններին, այլ ոչ թե միութենական մարմիններին, ըստ այդմ` ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրությունները:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ տարածքների հանձնման հարցում շտապողականություն դրսևորող ՀՀ իշխանությունը պետք է դեմարկացիայի շրջանակներում առաջ մղի կենսական անհրաժեշտություն համարվող տարածքների` ՀՀ կազմում պահելու հարցը` փոխանակումների միջոցով, որն ամբողջության համապատասխանում է միջազգային պրակտիկային, նախադեպերին և որպես գործընթաց` դեմարկացիայի տրամաբանությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական․․․
 Կենտրոնական Ասիայից Միջերկրական ծով առևտրային ճանապարհի համար Երևանի և Բաքվի միջև խաղաղություն է անհրաժեշտ. ԱՄՆ
Միգուցե մի քանի տարի անց դա այլևս այդքան կարևոր չլինի...
Թուրքիան բացահայտ աջակցում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի տարածմանը. «Գեղարդ» հիմնադրամ
Ադրբեջանը ցանկանում է տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի..
Հայաստանով անցնող միջանցքը, ամենայն հավանականությամբ, կգտնվի թուրքական ազդեցության տակ. ռուս փորձագետ
Հայաստանը խանդավառ չէր, որ Ռուսաստանը վերահսկի լոգիստիկ ճանապարհը...
Ադրբեջանը եւ Թուրքիան չեն թաքցնում, որ ցանկանում են չեզոքացնել Հայաստանը որպես պետություն. Այվազյան
Ադրբեջանը եւ Թուրքիան ցանկանում են չեզոքացնել Հայաստանը...
«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ-ում աշխարհաքաղաքական դիմակայության խստացման պատրվակ կդառնա. ԱԳ նախկին նախարար
«Խաղաղության խաչմերուկը» կարող է դիմակայության պատրվակ դառնալ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ