News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Օպերայի հարակից փողոցները փակելու միակ պատճառն այն է, որ ՎԶԵԲ–ի տարեկան համաժողովին մասնակցելու համար Հայաստան են եկել երկու հազարից ավելի հյուրեր։ Այս մասին Օպերայի հարակից տարածքում, որտեղ հավաքված են ակցիայի մասնակիցները և ոստիկանները, ասաց ՆԳՆ Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը, որն այժմ Օպերայի հարակից տարածքում անձամբ է ղեկավարում ոստիկանների գործողությունները։

Հարցին, թե ինչու են ոստիկանները զինված հատուկ միջոցներով՝ ոստիկանապետը պատասխանեց. «Իրավապահ համակարգի աշխատակիցները ծառայության ընթացքում միշտ էլ ունենում են հատուկ միջոցներ, դա իրենց սպառազինության բաղկացուցիչ մասն է»։

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչու՞ էին ոստիկաններ բերվել նաև մարզերից, Արամ Հովհաննիսյանն ասաց, որ դա համակարգում ընդունված պրակտիկա է:

Լրագրողների նկատմամբ ոստիկանների կողմից բռնության դեպքերին անդրադառնալով, Արամ Հովհաննիսյանն ասաց, որ ծառայողական քննություններ են նշանակված, և վարույթի ավարտից հետո պարզ կդառնա՝ մեղավորություն ունեն ոստիկանության ծառայողները, թե ոչ:

«Եթե ունեն, իհարկե, կպատժվեն: Չեմ ուզում, որ որևէ մեկը մտածի, թե լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու որևէ միտում կա: Միգուցե, հրմշտոցի մեջ է եղել»,-ասաց Ոստիկանության պետը: Հարցին, թե արդյո՞ք ոստիկանների՝ աշխատանքից ազատման դեպքեր եղել են, Արամ Հովհաննիսյանը պատասխանեց. «Իհարկե, եղել են»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ