News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 11
Տեսնել լրահոսը


Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցող EBRD միջազգային ֆորումին մասնակցելու եկած Նիկոլ Փաշինյանին քաղաքացիները դիմավորեցին «Հողատու հեռացիր» վանկարկումներով ու սուլոցներով։

Նշենք, որ այդ միջոցառման կապակցությամբ Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում։  Այդ կապակցությամբ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ժամը 15-ից մինչեւ ժամը 20-ը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։

Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակում նախատեսված է նաև Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման բողոքի ակցիան, որին ընդառաջ ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվում Երեւանի կենտրոն:

Մետաղյա արգելապատնեշներով փակվել են Օպերայի շենքը շրջապատող փողոցների մայթերը: Արգելապատնեշներով շրջափակված է նաեւ Ազատության հրապարակը, որտեղ սպասվող միջոցառման շրջանակներում տաղավարներ եւ սեղաններ են տեղադրված: Քաղաքացիները ստիպված են շրջանցել արգելապատնեշները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փորձ է արվում իշխանափոխության համար հայտարարված 96 ժամը լղոզել ու մոռացության մատնել. Տարոն Չախոյան
Վեղարով սուտասանի դեպքում սա առաջին դեպքը չէ...
Մինչև ժամը 4-ը ժամանակ եմ տալիս ընդդիմադիր պատգամավորներին՝ հրապարակելու իրենց շարժման մուտքերը և ծախսերը. Ալեքսանյան
Հարգարժան ընդդիմադիր գործընկերնեը, մասնավորապես՝ Արթուր Խաչատրյանը, այսօր ԱԺ ամբիոնից հեգնական կերպով խոսեց իրենց շարժման իմիտացիայի՝ դրսից...
Շղթայով ու աղբամաններով փակված փողոցներ. Երևանում վերսկսվել են բողոքի ակցիաները
Վաղ առավոտից ահնազանդության ակցիաներ են սկսվել Երևանում։ Քաղաքացիները շղթայով փակել էին Մյասնիկյան պողոտան: Տարբեր փողոցներում՝  Տիգրան Մեծ…
Բաղրամյան պողոտան 2֊րդ օրն է՝ փակ է. Սրբազանն աջակիցների հետ ակցիա է իրականացնում
Ոստիկանները արդեն երկրորդ օրն է, որ շղթա կազմած փակ են խպահում Դեմիրճյան փողոցը թե Բաղրամյան...
«Հրապարակ». Արտահերթ նի՞ստ, թե՞ սաբոտաժ
ԱԺ խորհուրդը, ինչպեսեւ սպասելի էր, երեկ մերժեց ընդդիմության միջնորդությունը: Սա նշանակում է, որ «ԱԺ...
«Փաստ». Արևմուտքի խոստումների ու գործողությունների հակադիր բևեռները
Եվ պատահական չէ, որ երբ ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների անհամաձայնության պարագայում ձգձգվում էր...
Ամենաշատ