News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում շարունակվում է 2024 թվականի մայիսի 9-ին Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքում «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՔԿ-ից:

Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ բեռնատարի վարորդը հանրահավաքի ժամանակ «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել էր դեպի հանրահավաքի մասնակիցները։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ վարորդի ինքնությունը, ով հանդիսանում է Արարատի մարզի 40-ամյա բնակիչ:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս, ի սկզբանե տեղյակ լինելով Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի մասին, 2024 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, գտնվելով ոչ սթափ վիճակում, իրեն պատկանող և իր կողմից շահագործվող «Կամազ 54112»  մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Իտալիայի փողոցով դեպի Խորենացի-Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկի հատված, այնուհետև չենթարկվելով արգելող ճանապարհային նշանի պահանջին՝ հակառակ ուղղությունից դուրս էր եկել Վազգեն Սարգսյան փողոցի միակողմանի երթևեկելի գոտի, շրջանցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներին և չենթարկվելով պարեկային ծառայողների կանգառ հրահանգին՝ վերոնշյալ ավտոմեքենայով մուտք էր գործել Հանրապետության Հրապարակ:

Այնուհետև, խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու մղումով, կոպիտ կերպով խախտել էր հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով:

Մասնավորապես, ինքնահաստատման և հասարակության հանդեպ երևակայական գերազանցությունն արտահայտելու հանդուգն ձգտումով, նշված անձը բեռնատար ավտոմեքենայով մտել է Հանրապետության Հրապարակ և ավտոմեքենան կայանել հրապարակի կենտրոնում՝ այդ կերպ իր հակաիրավական ու հակաբարոյական գործողություններով համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ խաթարելով հավաքի մասնակիցների անդորրը, ինչպես նաև՝ անհանգստություն պատճառելով հրապարակում գտնվող անձանց:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ բեռնատարի վարորդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել 26 քաղաքացի. ոստիկանություն
Հիշեցնենք, որ կեսօրից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ էին առել ԱԳ նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում...
«Մենք նախազգուշացրել էինք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը՝ 1 տոննա կոկաինի գործի մասին
Այսօր հրապարակվեց, որ մեկ տոննա կոկաինի մաքսանենգության գործով…
Երևան-Գյումրի ճանապարհին 12 անձի մահվան ելքով վթարի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի...
Սերժ Սարգսյանն արդարացվեց
Գևորգ Հարությունյանը, գործարար Բարսեղ Բեգլարյանը նույնպես  արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով...
Բախման հետևանքով երեք ոստիկան վնասվածք է ստացել. ոստիկանապետ
ԱԳՆ շենքի մոտից 16 քաղաքացի է բերման ենթարկվել. ՆԳՆ
Այս մասին NEWS.am-ին հայտնեցինՆԳՆ ոստիկանությունից...
Ամենաշատ