News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Լրագրողը լայվ է արել, որում կարծիք է ասել, դրա համար այս շարժումը, որին մասնակից եք նաև դուք, դիմել է դատախազություն, հետո «Հայաստան» խմբակցության պատգամավորի թիկնապահը եկել ու խփել է լրագրողին, մի հատ էլ խփելուց հետո քաղաքացիական հայց է ներկայացվել, հիմա հարց՝ դուք ո՞ր տրամաբանության մեջ եք ապրում, արարում ու ստեղծագործում։

Այս մասին ԱԺ-ում, անդրադառնալով Սեյրան Օհանյանի ելույթին, ասաց իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Մի հատ դատախազություն եք դիմում, մի հատ էլ գնում տղայավարի խփելով՝ փորձում եք հետը խոսել։ Այդքանից հետո մեզնից ի՞նչ եք ակնկալում, գանք ճակատներդ պաչե՞նք, չենք պաչելու, սպասում եք, որ պետք է ողջունե՞նք ու ասենք՝ կեցցե՞ք։ Երեք պաtգամավոր ելույթ ունեցավ, մեկը չանդրադարձավ դրան ու չասաց, որ վատ բան է եղել, գոնե ձևական։ Կամ, որ ասում եք՝ մեր խմբակցության պատգամավորները իբր ոչինչ են եղել, դե հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորներով չենք ծնվել։

Ինչ վերաբերում է  նրան, որ իշխանությունը հավերժ չէ, ինձ թվում է՝ դուք մեզ լավ չեք ճանաչում, այն հայտարարությունները, որ այստեղից ենք անում, դրանից ավելի կոշտ հայտարարությոuններ արել ենք, երբ եղել ենք ընդդիմադիր։ Ի տարբերություն ձեր խմբակցության որոշ ներկայացուցիչների՝ մեր խոսքը, մեր արտահայտվելու ունակությունը պաշտոնի կամ պաշտոնի եղած հայրիկի բերումով չի եղել»,- ասաց նա։

Արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի՝ տեղից արված մեկնաբանությանը, Ալեքսանյանը ասաց․

«Տիկի՛ն Կյուրեղյան, ինձ ոչ ոք չի կարող թույլ տալ, որ ես ինչ-որ բան խոսեմ կամ չխոսեմ, ձեր քաղաքական թևի «կրինջը» կայանում է նրանում, որ 8-րդ գումարումից սկսած, ինչ մենք պատգամավոր ենք, երկու հիմնական ուղղությամբ եք ինձ թիրախավորել՝ մեկը ստեր տարածելով, թե ես երբևե եղել եմ ԲՀԿ անդամ, ինչը բացարձակ սուտ է, և երկրորդը՝ թիրախավորել եք իմ կազմվածքը, որն էլ որոշակիորեն փոխվել է։ Այս պահի դրությամբ ընդդիմության  բոլոր արգումենտները ու թիրախավորումները սնանկ են՝ ինչպես և ձեր ողջ քաղաքական գիծը»։

Անդրադառնալով Սեյրան Օհանյանի ելույթի այն հատվածին, որ ՀՀ-Արցախ կապը խզվել է ներկա իշխանությունների ժամանակ, Ալեքսանյանն ասաց․

«Հայաստան-Արցախ կապը խզվել է, երբ ռուսական խաղաղապահների թողտվությամբ  փակվել է Լաչինի միջանցքը, այդ մենք չենք, որ գնացել ենք այնտեղ ճանապարհ ենք փակել, այդ ճանապարհ փակողներն էլ են հայտնի, նրանց փակելու թույլտվություն տվողներն էլ են հայտնի։ Մենք ամեն հնարավոր քայլ փորձել ենք անել, որ այդ կապը վերականգնվի ու ճանապարհը բացվի, չի ստացվել։

Այն մարդիկ, ովքեր առավոտից երեկո մեզ քննադատում էին, հայհոյում էին, վիրավորում էին, թուրք ու դավաճան էին անվանում,  ԼՂ ԱԺ-ում ընտրեցին նախագահ, 9 օր հետո այդ նախագահը ստորագրեց  ԼՂ լուծարման մասին  հրամանագիրը, ու սա այն է, ինչը մնալու է պատմության  բոլոր դասագրքերում։ Կա պարզ ճշմարտություն՝ մեզ ատող ու դավաճան անվանող մարդիկ  հանեցին իշխանությունից մի մարդու, որին անվանում էին մեր սատելիտը, տեղը ընտրեցին մարդու, ով 9 օր հետո ստորագրեց համապատասխան փաստաթուղթը»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ