News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը


Ոստիկաններն առավոտյան արգելել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին մուտք գործել Կիրանց: Նրանք նշել են, որ միայն գյուղացիների մուտքն է թույլատրվում: Կիրանց մտնելու համար ոստիկանները պահանջում են անձը հաստատող փաստաթուղթ։

«Սաղի դեմքերը ֆիքսեք: Ի՞նչ ա նշանակում ԱԺ պատգամավորի հետ չենք խոսում»,- բարկացած հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ գյուղի մուտքի մոտ կանգնած իրավապահներին: «Հարգելիս, Դուք չեք ներկայացել, թե ով եք: Ես Ձեզ առաջին անգամ եմ տեսնում»,- պատասխանեց ոստիկաններից մեկը: «Դուք լավ էլ գիտեք, թե ես ով եմ ու ես նաև ներկայացել եմ: Դուք ինձ լավ էլ գիտեք, բոլորդ էլ ճանաչում եք: Հերիք ա երեսպաշտությամբ զբաղվեք: Ոչ ոք իրավունք չունի մեր ազատ տեղաշարժի իրավունքը խոչընդոտ»,- հայտարարեց օրեր շարունակ Տավուշի սահմանամերձ գյուղերում ակցիաների մասնակցող պատգամավորը:

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանության մեծ ուժեր են ժամանել Կիրաց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում անչափահասների: Ականատեսները պատմում են, որ մարդկանց ծեծելով են բերման ենթարկել: Ոստիկանության բաժանմունքի մոտ է նաեւ Բագրատ Սրբազանը:

ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է իրականացնում Կիրանց-Խեյրիմլի հատվածում, դրա համար ճանապարհները փակվել են: Թույլ չեն տալիս գյուղ մտնել նաեւ լրագրողներին:

Գյուղապետ Կամո Շահինյանի խոսքով, նրանք հերթապահություն էին իրականացնում, որպեսզի թույլ չտան ականազերծման աշխատանքներ իրականացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ Անանյան
Փաստերն այնպիսին են՝ ինչպիսին կան, դրանք ընդունելն առաջին քայլն է դեպի ճշմարտություն, այն հիմքը, որի վրա կարելի է կառուցել և զարգացնել ազգային...
«Հրապարակ». Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն
Բանն այն է, որ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահ է դարձել գիտնական անդամների քվոտայով՝ այդ պաշտոնում...
Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան
Ինձ հետ զրույցներում կիրանցեցիները վերահաստատեցին, որ չեն ուզում լսել փոխհատուցման մասին որևիցե...
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել
Չի մանրամասնում, թե առաջիկայում ինչ քայլեր է ծրագրում` նույնիսկ այն ժամանակ, երբ ոմանք զգուշորեն...
«Ժողովուրդ».Ժամկետային ծառայողների ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. բեռը չի թեթևացել. Փաշինյանը խաբել է.Մաս 209
Ընդհանրապես, «տռուսիկ-մայկաները» բանակ չուղարկելու մասին Փաշինյանը շատ է խոսել: Բայց հակառակ դրան...
«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ
Ապա բացատրեց իր այս «հանճարեղ» միտքը. եթե մենք այս սկզբունքից շեղվեինք…
Ամենաշատ