ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների նոր ցուցակում են նաև Եվգենի Ալիևը և Ջահանգիր Ալիևը, հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Եվգենի Ալիևը համակարգել է միջնորդների ցանցը, որոնք պատվերներ են տվել ռուս զինվորականների հետ սերտ կապեր ունեցող նույնպես ռուս հիմնական պատվիրատուների անունից:
Այդ ցանցում են Lahic Energy Mahdud Masuliyyatli Camiyyati –ը (Lahic Energy), GMM FZE-ը և GMM Management DMCC-ը (GMM Management):
Lahic Energy-ն ադրբեջանական ընկերություն է, որը 2023-ին ձգտում էր բիզնես անել ԱՄՆ պատժամիջոցների ցանկում ընդգրլված ռուսական տեխնոլոգիաներ արտադրողների անունից:
ԱՄԷ-ում տեղակայված GMM FZE և GMM Management ընկերությունները ևս փորձել են բիզնես անել ԱՄՆ պատժամիջոցների ցանկի ռուսական տեխնոլոգիաներ արտադրողների անունից:
Եվգենի Ալիևը ցուցակում ընդգրկվել է Ռուսաստանի տնտեսության պաշտպանության և հարակից ոլորտներում իր գործունեության համար։
Lahic Energy-ն, GMM FZE-ն, GMM Management-ը և Ջահանգիր Ալիևը (Lahic Energy-ի տնօրենը՝ Եվգենի Ալիևի որդին) ցանկում ներառվել են որպես Ռուսաստանի տնտեսության տեխնոլոգիական ոլորտում գործող ընկերություններ և անհատներ: