News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Զինված ուժերում անցկացված ռազմավարական  հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներում մայիսի 20-ին ամփոփվել են կատարված աշխատանքները:  Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

Հաղորդագրության մեջ ասում է, որ նախանշվել են ինչպես դրական արձանագրումները, այնպես էլ ի հայտ եկած որոշակի թերությունները, որոնց շտկման ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր։

Նշված է նաև, որ ռազմավարական  հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքում ներդաշնակվել են զորատեսակների և դրանց ստորաբաժանումների գործողությունները, խաղարկվել իրական պայմաններին մոտեցված մարտավարական մի շարք դրվագներ։ Հիշեցնենք, որ ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը մեկնարկել էր մայիսի 14-ին։

Տպել
Ամենաշատ