Մայիսի 20-ին, ժամը 17:19-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնատուն-Դողս գյուղերի միջանկյալ հատվածում՝ ջրատարի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել: Դեպքի վայր ժամանած փրկարարները Աղավնատուն գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարից դուրս են բերել Խ. Մ.-ի (ծնված 1941 թ.) դին: