News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն իրեն թույլ է տալիս ապակայունացնող գործունեություն ծավալել Ֆրանսիայի դեմ, բայց մենք ոչինչ չենք ձեռնարկում: Դրա մասին սոցցանցերում գրել է ֆրանսիացի քաղաքագետ Լուի Դյուկլոն։

«Ամեն շաբաթ տեսնում ենք մեր դեմ ուղղված միջամտության կամ լրտեսության ակտեր։ Ռուսաստանը, Չինաստանը, Ադրբեջանը...

Այնպիսի տպավորություն է՝ ասես մեզ վրա հարձակվելիս հազվադեպ ենք պաշտպանվում: Ժամանակն է, որ Ֆրանսիան ցույց տա իր ատամները:  Ճնշում գործադրելու եղանակներ կան՝ Ադրբեջանի դեսպանին կանչել ԱԳՆ, Բաքվին սպառնալ տնտեսական պատժամիջոցներով, ավելի լայն թափով զորավիգ լինել Հայաստանին...

Ֆրանսիան միջուկային տերություն է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ և ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամ, և մեզանից է կախված մեր կարգավիճակը պահպանումը»,- գրել է Ֆրանսիացի փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ